Քաղաքական

09.02.2017 15:55


Սմբատ Հակոբյան. «Ապրիլի 2–ին որոշվելու է հայ ժողովրդի լինել–չլինելու խնդիրը»

Սմբատ Հակոբյան. «Ապրիլի 2–ին որոշվելու է հայ ժողովրդի լինել–չլինելու խնդիրը»

Այսօր կայացած ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարում ելույթ է ունեցել «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Սմբատ Հակոբյանը, ով ասել է.

–Հարգարժա՛ն երիտասարդություն, ցավոք, պիտի փաստենք, որ շատ վատ ժամանակ է ձեզ բաժին ընկել, երբ դուք ձեր առօրյա, անձնական հոգսերով զգաղվելու, գիտությունով ու կրթությունով զբաղվելու փոխարեն ստիպված եք եղել մտնել քաղաքական դաշտ, բայց մենք այսօր մի հրամայական պետք է ունենանք՝ ցանկացած գործունեություն՝ վասն հայրենյաց, արդարացված է, որովհետև դո՛ւք եք ժամանակի կրողը, այսօր դո՛ւք եք էստաֆետը կրողը։ Արցախյան պատերազմում առաջնագծում շատերը ձեր տարիքին էին։ Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ փլուզվել է ամեն ինչ, հարվածի տակ է դրվել հայի արժեհամակարգը, և այսօր մենք ամենքս, հատկապես երիտասարդությունը, որը վաղվա օրվա տերն է, մեր տունը կառուցողը պետք է լինի, որը մեր հայրենիքն է, պարտավոր է կանգնել հանուն մեր հայրենիքի՝ անկախ կուսակցական պատկանելությունից, թողնելով եսասիրությունը, անձնական շահը։ Ապրիլի 2–ին որոշվելու է հայ ժողովրդի լինել–չլինելու խնդիրը, սա ընդամենն ընտրություն չէ, հայրենիքի հարցն է դրված այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը