Հայաստանը հերթական հարվածը ստացավ: Ռուսաստանցի Լապշինին, ով այցելել էր Ղարաբաղ, Բելառուսը հանձնեց Ադրբեջանին: «Նախաձեռնողականությունն» այդպիսով ևս մեկ «հաջողություն» արձանագրեց:
Սերժ Սարգսյանն ու իր շրջապատը հիմա փորձում են հետին թվով սուր ճոճել և պայքարի իմիտացիա անել: Երեկ կազմակերպել էին «միտինգ» ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց ու պահանջում էին դեսպանի հեռացումը. տեսարանը շատ էժանագին էր:
Բելառուսի դեսպանի հրաժարականը պահանջելով՝ Բ26-ը հերթական անգամ կեղծ թիրախներ է հրամցնում հանրությանը, բայց դե...
Ցանկացած բանական էակի համար էլ պարզ է, որ Լապշինի արտահանձնման համար ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հրաժարականը պահանջելը նույնն է, ինչ տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության համար գոռաս «Էձի՛կ, հեռացի՛ր», ապրիլյան պատերազմի արդյունքների համար մեղադրես Միրզաբեկյան Ալիկին կամ էլ տնտեսական անկման համար քննադատես, այսպես կոչված, օլիգարխներին:
Բոլոր բանական էակների համար էլ պարզ է, որ վերը նշված երևույթների թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է՝ ի պաշտոնե: Նա միջազգային ասպարեզում և ներսում մեր երկրի շահերը պաշտպանելու հարցում իներտ է, բայց փոխարենը շատ զգոն է իշխանական աթոռի պահպանման գործում:
ՀՀԿ ղեկավարի անձնական ու ՀՀ շահերը շատ հաճախ են հակառակ նժարների վրա հայտնվում: Դրա համար էլ նախագահականից պարբերաբար մարտի են նետում «մատյան» գնդին ու հանրությանը զբաղեցնում թամաշայով, որպեսզի բուն խնդիրներն ու դրանց պատճառներն օրակարգային հարցեր չդառնան:
«Սերժն ի՞նչ մեղավոր է, որ Սաֆարովը արտահանձնվեց», «Սերժն ի՞նչ մեղավոր է, որ Լապշինին տարան Ադրբեջան», «Սերժն ի՞նչ մեղավոր է, որ անցած տարվա ապրիլին մարդկային ու տարածքային կորուստներ ունեցանք», «Սերժն ի՞նչ մեղավոր է, որ մեր երկրից արտագաղթում են», «Սերժն ի՞նչ մեղավոր է, որ տնտեսությունը թուլանում է», «Սերժն ի՞նչ մեղավոր է, որ ընտրությունները կեղծվում են». նմանատիպ կոդերով է «անկախ» մամուլը պաշտպանում Սերժ Սարգսյանին, բայց դե, Հայաստանում բանական էակներն ավելի շատ են, քան չորքոտանիները: Այնպես որ, Նալբանդյան Էձիկի հրաժարականի պահանջներով հնարավոր չէ ամբողջ հանրությանը երկար ժամանակով մոլորեցնել: Ճնշող մեծամասնությունը շատ լավ գիտի, թե ով ինչի համար է պատասխանատու:
«Էձի՛կ, հեռացի՛ր, բայց Սե՛րժ, մնա՞»

Կորյուն Մանուկյան