Ադրբեջանի ծանր զինտեխնիկայի շարժը հիմա էլ մեր տեսադաշտում է
Նոր աչքովս ընկավ հերթական «հողատուի»«լուրջ երևալու փորձ» վերնագրով լավաշ վերլուծություն նյութը, որտեղ սևը սպիտակի վրա գրում է «Եվ այսպես, առաջին երաշխիքը, որը հայկական կողմը միշտ պահանջել է, ու, վստահ եմ, շարունակում է պահանջել, այն է, որ զիջվելիք տարածքները պետք է վերածվեն ապառազմականացված գոտու։ Նման գոտու ստեղծումը նշանակում է, որ Ադրբեջանն ի վիճակի չի լինի կայծակնային արագությամբ ուժեր կենտրոնացնել և հարձակում սանձազերծել Արցախի դեմ։ Որևէ հարձակում անպայման ենթադրելու է զինված ուժերի, այդ թվում՝ ծանր տեխնիկայի անցում ապառազմականացված գոտու տարածքով, ինչը ժամանակ ու հնարավորություն կտա հայկական կողմին զինված ուժերը մարտական պատրաստության բերելու և հարձակմանը դիմակայելու նպատակով մոբիլիզացիա սկսելու»։
Փաստորեն, ըստ այս «ստրատեգի»՝«լուրջն» այն է, որ դու քո զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքները տալիս ես Ադրբեջանին՝ պայմանով, որ նա էնտեղ զորք չտեղադրի, սակայն վստահ չես, որ չի հարձակվի, բայց փոխարենը հարձակման դեպքում դու ժամանակ ունես մոբլիլիզացվել: Ավելի մեծ էշություն հնարավոր չի բլթցնել: Նախ՝ Ադրբեջանի ծանր զինտեխնիկայի շարժը հիմա էլ մեր տեսադաշտում է, և հետո էդ ծանր տեխնիկան եթե նույնիսկ ստեղծեն ապառազմական գոտի, հո Սիբիր չե՞ն տանելու, որ ամիսներ կամ օրեր տևի, որ հասնի: Ադրբեջանի որ մասն էլ տանեն, հաշված ժամերի, եթե ոչ րոպեների ընթացքում կհասցնի հայտնվել Արցախի մատույցներում:
Ադրբեջանի ծանր զինտեխնիկայի շարժը հիմա էլ մեր տեսադաշտում է
Նոր աչքովս ընկավ հերթական «հողատուի» «լուրջ երևալու փորձ» վերնագրով լավաշ վերլուծություն նյութը, որտեղ սևը սպիտակի վրա գրում է «Եվ այսպես, առաջին երաշխիքը, որը հայկական կողմը միշտ պահանջել է, ու, վստահ եմ, շարունակում է պահանջել, այն է, որ զիջվելիք տարածքները պետք է վերածվեն ապառազմականացված գոտու։ Նման գոտու ստեղծումը նշանակում է, որ Ադրբեջանն ի վիճակի չի լինի կայծակնային արագությամբ ուժեր կենտրոնացնել և հարձակում սանձազերծել Արցախի դեմ։ Որևէ հարձակում անպայման ենթադրելու է զինված ուժերի, այդ թվում՝ ծանր տեխնիկայի անցում ապառազմականացված գոտու տարածքով, ինչը ժամանակ ու հնարավորություն կտա հայկական կողմին զինված ուժերը մարտական պատրաստության բերելու և հարձակմանը դիմակայելու նպատակով մոբիլիզացիա սկսելու»։
Փաստորեն, ըստ այս «ստրատեգի»՝ «լուրջն» այն է, որ դու քո զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքները տալիս ես Ադրբեջանին՝ պայմանով, որ նա էնտեղ զորք չտեղադրի, սակայն վստահ չես, որ չի հարձակվի, բայց փոխարենը հարձակման դեպքում դու ժամանակ ունես մոբլիլիզացվել: Ավելի մեծ էշություն հնարավոր չի բլթցնել: Նախ՝ Ադրբեջանի ծանր զինտեխնիկայի շարժը հիմա էլ մեր տեսադաշտում է, և հետո էդ ծանր տեխնիկան եթե նույնիսկ ստեղծեն ապառազմական գոտի, հո Սիբիր չե՞ն տանելու, որ ամիսներ կամ օրեր տևի, որ հասնի: Ադրբեջանի որ մասն էլ տանեն, հաշված ժամերի, եթե ոչ րոպեների ընթացքում կհասցնի հայտնվել Արցախի մատույցներում:
Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից