Կարծիք

08.02.2017 19:35


Այս ամենում մենք պինգ-պոնգի գնդակն ենք

Այս ամենում մենք պինգ-պոնգի գնդակն ենք

Ի՞նչ է կատարվում
-----------------------------
Բելառուսը և Ադրբեջանը իրենց խնդիրներն են լուծում և հանդես են գալիս որպես սուվերեն երկրներ, այսինքն ինքնուրույն որոշումներ են կայացնում իրենց քաղաքականությունից ելնելով: Իսկ եթե ավելի հստակ խոսենք, քաղաքականությունը անձնավորված է և խոսքը գնում է հենց ղեկավարների քաղաքականության մասին:
-Ադրբեջանը Հայաստանին (իրականում Սերժ Սարգսյանին) ցույց է տալիս, որ ինքը 0 է և ունակ չէ ինքնուրույն որոշումներ կայացնել, ավելին` հերթական անգամ ցույց է տալիս, որ անգամ Եվրասիական Միության մեջ, որի անդամը ինքը չէ, իր դերն ավելի մեծ է, քան Սերժ Սարգսյանինը, մյուս կողմից Բրյուսելում արհամարհում է ՊԱՍԵ նախագահին), նաև իր երկրում բարձրացնում է իր իմիջը և մասնավորապես իր բանակին ցույց է տալիս, որ ինքն է հարցերը լուծողը:
Իսկ եթե Հայաստնը ԵՄ անդամ լիներ, ապա նույն բանը ԵՄ-ում տեղի կունենար (Եվրասիական Միությունում մենք ոչինչ ենք ոչ միայն նրա համար, որ այն վատն է, այլ որովհետև մենք` ՀՀ քաղաքացիներս սուվերեն չենք իշխանության ձևավորման հարցում):
-Բելառուսը, կամ ավելի ճիշտ Լուկաշենկոն, կոտոշներ է ցույց տալիս Ռուսաստանին և ստիպում է իր շահերի հետ հաշվի նստել, ավելին, Ադրբեջանից էլ տնտեսական դիվիդենտներ է ստանում Հայաստանի հաշվին և էլի ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը 0 է: Իսրայելի հետ էլ կապված ասում է, որ այս հարցում «այսբերգի տակ ավելի շատ բան է թագնված, քան գագաթում» և Իսրայելը իր հարցերը կլուծի Ադրբեջանի հետ, ասինքն ասում է, որ Իսրայելի դեմ ոչինչ չունի ու ոչ մի բան չի խոսում Հայաստանի մասին, որը կարծես թե (իսկ ինչո՞ւ կարծես թե) գոյություն չունի իր համար:
-Ռուսաստանը լռում է և մտածում է ինչ քաղաքականություն որդեգրի Ադրբեջանի և Բելառուսի նկատմամբ: Հանպատրաստից տեսակետ չի հայտնում, զգուշանում է, այսինքն նրանց լուրջ է վերաբերվում` սուվերեն երկրների հետ գործ ունի:
-Ինչ է անում Հայաստանի իշխանությունը: Ոչ մի բան, իսկ ընդիմությունը փոխանակ Բաղրակյան 26-ի դեմ ցույց անի և հստակ պահանջներ ներկայացնի, Բելառուսի դեսպանատան դիմացն է ցույց անում, այսինքն նույնպես ասելիք և առաջարկելիք չունի: Ավելին, փրկում է Սերժ Սարգսյանի դեմքը: Սերժ Սարգսյանի դեմքը փրկում են նաև նրանք, ովքեր Հայաստանի ոչինչ լինելը պայմանավորում են Եվրասիական Միության անդամ լինելով, կարծես թե ԵՄ անդամ լինելով ինչ-որ բան էինք մեզնից ներկայացնելու կամ էլ Բելառուսը Եվրասիական Միության անդամ չի ու դրա համար է ինքնուրույն քայլեր անում:
Իսկ բանակը նման դեպքերից բարոյալքվում է և տեսնում են, որ թիկունքում ուժ և կամք չկա: Այսինքն, այս ամենում միակ օբյեկտը մենք ենք, կամ ավելի ճիշտ պինգ-պոնգի գնդակը:
Հայաստանի հիմնական պրոբլեմը դեֆորմացված քաղաքական պատկերցումներն են:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը