Բա՛: «Իսկական ընդդիմությունը» հենց այսպիսին է լինում: Որպես «իսկական ընդդիմություն» վազում է Բելառուսի դեսպանատան ուղղությամբ և այնտեղ է բղավում՝ «Հե՛-ռա՛-ցե՛ք, հե՛-ռա՛-ցե՛ք, հե՛-ռա՛-ցե՛ք...»:
Որպես «իսկական ընդդիմություն» հո չի՞ կարող վազել Բաղրամյան 26 ու այնտեղ բղավել՝ «Հե՛-ռա՛-ցե՛ք»: Բա ամոթ չի՞ Սերժ Սարգսյանին հեռանալու պահանջ ներկայացնել: Ուրիշ բան, երբ խոսքը ՀՀ-ում Բելառուսի դեսպանի մասին է, որին կարելի է «ցից հանել», ինչն էլ արեց «իսկական ընդդիմությունը»՝ հասնելով Կոտայքի մարզ, որտեղ գտնվում է դեսպանատունը:
«Իսկական ընդդիմությունը» ոչ միայն Բաղրամյան 26-ի, այլև Էդվարդ Նալբանդյանի «ապարտամենտի» ուղղությամբ չպետք է գնա, այլ պետք է պահանջի օտարերկրյա դիվանագետների, օտար պետությունների ղեկավարների, Թրամփի օգնականի վարորդի, ԵԽԽՎ-ի կամ ՀԱՊԿ-ի ղեկավարության հրաժարականները:
«Իսկական ընդդիմությունը» հո խելքը հացի հետ չի՞ կերել, որ Սերժ Սարգսյանին անհանգստացնի: Նա պետք է օգտագործի ցանկացած առիթ այս կամ այն երկրի դեսպանատան մատույցներում ղժժոց բարձրացնելու համար, ինչպես հիմա տեսնում ենք բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու փաստի առիթով:
Իսկապես, մի կուշտ ծիծաղեցի, երբ տեսա մեկ-երկու դեմքի, որոնք 2008-ին և հաջորդող մի քանի տարիներին «անկոտրում կամք» դրսևորելով հրապարակներում պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ այսօր նույն դեմքերը մի քիչ մարդ հավաքած վազել էին Բելառուսի դեսպանատան տարածք ու գոռում էին «Հե՛-ռա՛-ցե՛ք»: Դավալեցի «արևմտամետն» էլ ձեռի հետ իբր հեգնեց վայրը, որտեղ տեղակայված է դեսպանատունը՝ «Ծառուկյանի բախչի ծերին»: Բախչա-քաղհանային գիտակցությունը ամուր նստած է նրա մեջ, որը կարող է բոլորին մեղադրել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հարցում, բացի՝ Սերժ Սարգսյանից և նրա «նախաձեռնողական» դիվանագիտությունից, որոնք, ըստ էության, անգործունակ են:
Իրո՛ք, տեսարանը զվարճալի էր: Կրկեսի վարժեցնողն, իսկապես, իր «կենդանիների» հետ լավ է աշխատում: Նման մեյմունություններով մեր փրկության ԵԼՔԸ գտնված է: Ուռռա՛, ընկերներ:
Բա ամոթ չի՞ Սերժ Սարգսյանին հեռանալու պահանջ ներկայացնել

Կիմա Եղիազարյան