Աշխարհ

08.02.2017 18:20


Տիկնիկի շպարով աղջիկն առաջին անգամ ցուցադրել է իրական դեմքը (լուսանկարներ)

Տիկնիկի շպարով աղջիկն առաջին անգամ ցուցադրել է իրական դեմքը (լուսանկարներ)

Այս շպարի հետևում կանգնած է Տոշի անունով մի աղջիկ։ Վարսահարդար և դիմահարդար Տոշին իր համար յուրահատուկ ոճ է ստեղծել՝ դառնալով անճանաչելի իր տարօրինակ մազերով և դիմահարդարմամբ։ Այս մասին հայտնում է «heartwarming.com»–ը։

Տիկնիկի արտաքինով աղջիկը բազում հետևորդներ է հավաքել սոցիալական ցանցերում, սակայն ոմանք էլ, նրան տեսնելով, սարսափում են։

Տոշին թույլ չի տալիս, որպեսզի մարդիկ տեսնեն իրեն առանց շպարի, այնպիսին, ինչպիսին իրականում է։ Սակայն երբ նա մաքրում է դիմահարդարումը, բացարձակապես այլ մարդ է դառնում։

Լոնդոնը փորձում է օգնել Տոշիին տեսնել սեփական գեղեցկությունն առանց շպարի։

Տոշիի խոսքով՝ մարդիկ միշտ ասել են, որ ինքը գեղեցիկ է, սակայն ինքն անձամբ երբեք դա չի տեսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը