Քաղաքական

08.02.2017 12:29


ՀՀ ԱԺ–ում բարձրացվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ–ում բարձրացվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 8–ին, ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական քառօրյայի ընթացքում անդրադարձ է կատարվել ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու հարցին։

Այս կապակցությամբ, մասնավորապես, ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ Վահե Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ խնդիրը մի քանի շերտանի է։

–Այո՛, կա ժողովրդավարության նորմերի կոպիտ խախտում, բայդ դրա հետ աշխատելու խողովակներն այլ են։ Խոսքը Ռուսաստանի և այլ պետության քաղաքացու մասին է։ Այո՛, մենք այդ պետությունների հետ պետք է աշխատենք, քանի որ դա նաև նրանց խնդիրն է։ Իսկ ինչ վերաբերում է միանգամից կոշտ քայլերին, ինչպես, օրինակ, ՀԱՊԿ–ից, ԵՏՄ–ից դուս գալն է, դրանք իսկապես իռացիոնալ լուծումներ են, և մենք կարող ենք ներքաշվել մի խնդրի մեջ, որը մերը չէ,–մեկնաբանել է Վահե Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ իսկապես աշխատանքի տեղ կա թե՛ խորհրդարանական դիվանագիտությամբ, թե՛ ԱԳՆ խողովակներով և թե՛ Ռուսաստանի հետ միջպետական կապերով։

Նույն հարցի շուրջ ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանն էլ ասել է, որ էմոցիոնալ քայլեր անելն իսկապես ճիշտ չէ՝ ընդգծելով, որ գոյություն ունի լուծման ենթակա 2 խնդիր։

–Մեկն այն է, որ դիվանագիտական խողովակները և խորհրդարանական դիվանագիտության լծակները օգտագործելով՝ պետք է փորձել ինչ–որ բան անել, և երկրորդ՝ մենք, այնուամենայիվ, կարծում ենք, որ պարտավոր ենք ինչ–որ ուղերձ հղել բոլոր այն մարդկանց, քաղաքական գործիչներին, մտավորականներին, ովքեր ինչ–որ ձևով ԼՂՀ–ի շուրջ են համախմբված, և ինչ–որ բան անում են։ Եթե նրանցից մեկին, տարրական մարդու իրավունքները խախտելով, նման իրավիճակի մեջ են գցում, պետք է ուղերձ հղել միջազգային հանրությանը,–ասել է Ստեփան Մարգարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը