Բելառուսից Բաքու արտաքսված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին տեղափոխել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարան: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Օդանավակայանում նրան դիմավորել են մի խումբ լրագրողներ, որոնց, սակայն, Լապշինը որևէ մեկնաբանություն չի տվել:
Օդանավակայանում նրան դիմավորած լրագրողները փոխանցել են, որ Լապշինը հոգեպես ծանր վիճակում է եղել և չի արձագանքել լրագրողների հարցերին ու բացականչություններին:
Հիշեցնենք՝ Լապշինը Մինսկից Բաքու էր տեղափոխվել հատուկ չվերթով. Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էրիրեն Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշման դեմ Լապշինի բողոքը:
Ադրբեջանը բլոգերին ներառել էր երկրի «սև ցուցակ» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար:
Բաքու արտաքսված Լապշինին տեղափոխել են մեկուսարան
Բելառուսից Բաքու արտաքսված բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին տեղափոխել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարան: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Օդանավակայանում նրան դիմավորել են մի խումբ լրագրողներ, որոնց, սակայն, Լապշինը որևէ մեկնաբանություն չի տվել:
Օդանավակայանում նրան դիմավորած լրագրողները փոխանցել են, որ Լապշինը հոգեպես ծանր վիճակում է եղել և չի արձագանքել լրագրողների հարցերին ու բացականչություններին:
Հիշեցնենք՝ Լապշինը Մինսկից Բաքու էր տեղափոխվել հատուկ չվերթով. Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր իրեն Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշման դեմ Լապշինի բողոքը:

7or.am