Լրահոս

08.02.2017 10:15


ՀՀ ԱԳՆ. «Լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու»

ՀՀ ԱԳՆ. «Լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու»

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին, հայտարարել է.

«Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խոր անդունդը։

Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»։

Այս խորագրի վերջին նյութերը