ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը։
Ավելի վաղ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էրիրեն Ադրբեջան արտահանձնելու մասին որոշման դեմ Լապշինի բողոքը:
Լապշինը ձերբակալվել էր 2016թ․ դեկտեմբերի 16-ին Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով։ Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել: Լապշինին սպառնում է 5-8 տարվա ազատազրկում:
Ադրբեջանը բլոգերին ներառել էր երկրի «սև ցուցակում» 2011-ին և 2012-ին Արցախ այցելելու համար:
ԼՂՀ այցելած բլոգերին Մինսկից տեղափոխել են Բաքու
ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին հատուկ չվերթով Մինսկից տեղափոխել են Բաքու: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը։
Ավելի վաղ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել էր իրեն Ադրբեջան արտահանձնելու մասին որոշման դեմ Լապշինի բողոքը:

7or.am