Երբ Վարդան Օսկանյանին հարց են տալիս, թե նա ինչո՞ւ 2008-ի մարտի 1-ին հրաժարանական չտվեց ու հարցն էլ «հիմնավորում» են անիմաստ ու անկապ մտքեր արտահայտելով՝ ես էլ ուզում եմ նման հարց տվողին հարցնել՝ իսկ դու համարձակություն կունենա՞ս Սերժ Սարգսյանին տալ նույն հարցը:
Մարտի 1-ից շահել է միայն Սերժ Սարգսյանը: Եթե դա նրա համար շահեկան չէր, ապա կարող էր հայտարարել, որ ինքը տասը զոհի գնով չի ցանկանում դառնալ նախագահ ու ոչ մի դեպքում չի մտնելու Բաղրամյան 26: Սարգսյանը դա չի արել: Փոխարենը «ուշ հասկացողների« կամ իրենց «հիմարի տեղ դնողների» բրիգադ է ստեղծել, որոնք որտեղ բռանցնում են նախկին արտգործնախարար Օսկանյանին, համառորեն նույն հարցն են տալիս, թե «Դուք ձեզ մեղավոր չե՞ք զգում մարտի 1-ի համար»...Եվ էլի նման՝ բլյա-բլյա-բլյա-ներ:
Այսինքն՝ մարդը պետք է իրեն մեղավոր համարի այն բանում, ինչի հետ ընդհանրապես կապ չի ունեցել: Հակառակը, փորձել է հանդարտության կոչեր հնչեցնել, ձգտել է շատերի գիտակցությանը հասցնել այն, որ իրավիճակը հղի է անկանխատեսելի զարգացումներով, պետք է սթափվել ու թույլ չտալ արյունահեղություն: Սրա համար հիմա «մեղավոր» են հռչակում Վարդան Օսկանյանին, նաև՝ Սեյրան Օհանյանին: Աբսուրդն ո՞ւր կարող է հասնել:
Է՛հ, ինչպես Մանվել Գրիգորյանն էր ասում «չագուճն էլ ա ձեր ձեռը, մեխն էլ ա ձեր ձեռը»՝ Սերժ Սարգսյա՛ն, բա այսքան տարի է անցել, ինչո՞ւ չեք բացահայտում մարտի 1-ը: Նա դա չի անում: Դրա փոխարեն բրիգադին քսի է տալիս մարդկանց վրա, որոնք մարտի 1-ի հետ առնչություն ունեն այնքանով, որ այդ պահին պաշտոններ են զբաղեցրել:
Օրեր առաջ ՀՀԿ ղեկավարը իր պարտ-շկոլայի ունկնդիրների առաջ բարոյականությունից էր խոսում: Քաղաքական հակառակորդների դեմ էս տեսակ պայքարող «բարոյական» գործիչ է նա, որը կարող է սեփական մեղքը բարդել այլոց վրա՝ իրագործելով իր իսկ սցենարը հարցախեղդ անող բրիգադի միջոցով:
Մարտի 1-ից շահել է միայն Սերժ Սարգսյանը

Կիմա Եղիազարյան