Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահայկանի խոսքերով, Երևանի ավագանու ընտրություններում հիմնական պայքարը կոալիցիայի ներսում է լինելու։ Թեև ոչ բոլոր կոալիցիոն կուսակցությունների թեկնածուների անուններն են հայտնի, Գալուստ Սահակյանն ասում է, որ բոլորին էլ իրենց մրցակիցն են համարում, բացի ընդդիմությունից։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահն ասել է, որ ՀԱԿ-ը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու ծրագիրը ձախողելուց հետո, վախեցած է, այդ իսկ պատճառով քաղաքապետի ընտրություններին միայնակ չի ցանկանում մասնակցել, «Ժառանգությունն» էլ «7%-ի շեմը չի կարող» հաղթահարել։>
Բացատրելով Երևանի քաղաքապետի պաշտոնում Երվանդ Զախարյանին Գագիկ Բեգլարյանով փոխարինելու ՀՀԿ-ի որոշումը՝ հանրապետական Սուքիաս Ավետիսյանն օրեր առաջ ասել էր, թե Գագիկ Բեգլարյանն ավելի երիտասարդ է։ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ չի բացառում, որ հանրապետական կուսակցությունը կարող է որդեգրել տարեցներին երիտասարդներով փոխարինելու քաղաքականությունը։ Այսպիսով, թերևս, հանրապետականները ցանկանում են համոզել, թե քաղաքապետ դառնալու համար Գագիկ Բեգլարյանին իր մականունն ու դրանից բխող բոլոր գործոնները չեն օգնել։ Մասնավորապես, օրեր առաջ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն ասել էր, որ թեև ծնվել է Երևան քաղաքի կենտրոնում, բայց մարդ չի սպանել, մականուն չի ունեցել, բանտ չի նստել ու, փաստորեն, Երևանի քաղաքապետի ընտրություններին չի մասնակցելու։ Հնարապետական Գալուստ Սահակյանը հակադարձել է, թե իրենք էլ մարդ չեն սպանել, իսկ մանկության տարիներին բոլորն էլ մականուն ունեցել են։
-Երբ մարդը փոքր է լինում, հազար ու մի բան են ասում, մեկն էլ կպած մնում է։ Համոզված եմ, որ ձեր ծնողները նույնպես մականուն են ունեցել։ Եվ հետո, այդտեղ բացասական իմաստ չեմ տեսնում, այդ դեպքում Աղբյուր Սերոբին ինչու՞ չեք ասում, թե «մականունդ աղբյուր է»։ Եթե դուք էլ որոշակի բարձունքների հասնեք, ձեր մականունով ձեզ էլ են դիմելու,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։>
Այդուհանդերձ, 7 or. am-ի հարցին ի պատասխան, Գալուստ Սահակյանը խոստովանել է, որ մանկության տարիներին ինքը մականուն չի ունեցել և, փաստորեն, բացառություններ լինում են։
- Ճիշտն ասած շատ վատ եմ զգում, որ մականուն չեմ ունեցել։ Գալուստ եմ եղել, Գալուստ էլ մնացել եմ։ Ինձ էլ հայհոյում են։
Գալուստ Սահակյանը չի համաձայնել նաև այն դիտարկմանը, թե Գագիկ Բեգլարյանը թիկնապահների հոծ խմբով է շրջագայում։
- Թիկնապահներ չեն, օգնականներ են, բոլորին թիկնապահ մի դարձրեք և հետո, ցանկացած մարդ իրավունք ունի պաշտպանվելու,-ասել է Գալուստ Սահակյանը։
Մրցամարտը կոալիցիայի ներսում է լինելու