Կարծիք

07.02.2017 15:14


Ու այս թվերով մենք այս իշխանության հետ գնալու ենք ընտրությա՞ն

Ու այս թվերով մենք այս իշխանության հետ գնալու ենք ընտրությա՞ն

Եկեք «ռեստարտ տանք» մեր ուղեղը

Ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել: Նախընտրական քարորզարշավի մեկնարկը տրված է: Արդեն խոսվում է՝ ինչքան է լինելու ընրակաշաքռի «ստավկան»: Ինչպես երևում է՝ բարձր թվեր են շրջանառվում՝ ձայնը 30.000-40.000 դրամ: Իհարկե, սա դեռ կսակարկվի, բայց դա չէ կարևորը:

Եկեք մի պահ «ռեստարտ անենք» մեր ուղեղը և հիշենք՝ հետագայում ինչքա՜ն թանկ ենք վճարելու այդ ընտրակաշառքի դիմաց: Այո, ընտրությունների նախաշեմին իշխանության ձգտող հանրապետականների ապագայի հետ կապված ծրագրերը բազմաբովանդակ են, նրանց այցերն՝ անսպասելի, խոստումներն՝ ավելի գայթակղիչ: Օրինակ բերենք Գյումրին, որն ավելի տիպիկ կարող է նկարագրել այս իշխանությունների տարիների չաշխատանքը:

Դեռ անցած ընտրությունների ժամանակ ասում էին՝ Գյումրիում պետք է աշխատատեղեր բացվեր, այսօրվա Գյումրին դառնալու էր Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքը՝ գեղեցիկ ու մաքուր, առանց դոմիկների, ապագա հինգ տարիների ընթացքում «արած» գործերը կրկնապատկվելու են: Անձամբ Սերժ Սարգսյանն էր խոստացել, բայց այսօր Գյումրին նույնն է՝ անգույն, աղքատության հոտով ու ապագայի հանդեպ անտարբեր հայացքներով:

Այստեղ ոչ միայն աշխատատեղ չստեղծվեց, այլ նաև բնակիչների գրեթե կեսը աղքատ է, իսկ արտագաղթն՝ առավել մտահոգիչ: Գյումրիում, համաձայն Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, ավելի քան 45 տոկոս աղքատություն է, 2008-2016թթ. ընթացքում Գյումրիից հեռացել է շուրջ 30.000 մարդ: Շիրակի մարզն առաջատար է նաև գործազուրկների թվով:

Նախորդ ընտրությունների նախաշեմին Սերժ Սարգայանի հաջորդ կարևորագույն խոստումն այն էր, որ ըստ ժամանակացույցի՝ ամենաուշը 2013թ. սեպտեմբերին ավարտելու և բնակիչներին էին հանձնելու 432 բնակարան՝ երկրաշարժից տուժած և 25 տարի հերթացուցակներում սպասող անօթևան ընտանիքների համար: Այս խոստումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանինն էր: 2013թ. նախագահական ընտրություններից առաջ, երբ շահագործման հանձնվեց Գյումրու Մուշ 2/2 թաղամասը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գյումրեցի անօթևան ընտանիքների առաջ խոստացավ՝ նրանք բնակարանամուտ կտոնեն ամենաուշը 2013թ. սեպտեմբերին: Բացի այդ, մինչև 2013 թ. վերջն անօթևանության խնդրի լուծումը անձամբ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի համապատասխան դրույթն էր, որը, փաստորեն, մնում է անկատար:

Միայն սրանք էի ուզում՝ «ռեստարտ անի» ընտրության մասնակցող ցանկացած քաղաքացի: Եվ սա միայն Գյումրիի օրինակն է. դե տեսեք, մեր խոցելի քաղաքում՝ Գյումրիիում եթե խոստումներն են օդում կախված մնացել, մյուս քաղաքներում ու մարզերում ի՜նչ տխրահռչակ իրավիճակ է:
Ու այս թվերով մենք այս իշխանության հետ գնալու ենք ընտրությա՞ն:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը