Կարծիք

07.02.2017 14:17


Հիմա մեր ժամանակն է իշխանությանը խոսք տալու ու չանելու

Հիմա մեր ժամանակն է իշխանությանը խոսք տալու ու չանելու

Հիմա մեր ժամանակն է իշխանությանը «պադվադիտ անելու»

Այս օրերին քաղաքացիների խոսակցությունների հիմնական թեմաներից մեկն առաջիկա խորհրդարանական ընտրություններին բաժանվելիք ընտրակաշառքի չափն է։ Խոսում են մեկ ձայնի համար 10 հազարից մինչև 40-50 հազար դրամ ընտրակաշառքի հնարավորության մասին։

Իհարկե, ես դեմ եմ ընտրակաշառք բաժանելու և այդպիսով մարդու ձայնը գնելու արմատացած սովորությանը, բայց ես համաձայն եմ այն մտքի հետ, որ ընտրակաշառք կարելի է վերցնել, բայց չընտրել ընտրակաշաք բաժանող ուժին՝ այն տրամաբանությամբ, որ դա տարիների ընթացքում մեզանից գողացված գումարն է: Իսկ ընտակաշառք, բնականաբար, կբաժանի ՀՀԿ-ն, թե որքան՝ չգիտեմ, բայց ինչքան էլ որ լինի, շատ քիչ մասն է կազմում այն ամենի, ինչը տարիներ շարունակ մեզանից թալանել է այս իշխանությունը:

Դա մեր գումարն է, որն այս իշխանությունը կարող է գրչի մեկ շարժումով ժողովրդից գողանալ:

Ու թող ոչ ոք ինձ չասի՝ բա բարոյական կողմը, կամ չգիտեմ՝ էլ ինչ. եթե խոսքն իշխանության մասին է, էլ ի՞նչ բարոյականություն. դիմացինին իր ձևով պետք է պատասխանել: Հիմա մեր ժամանակն է իշխանությանը խոսք տալու ու այն չանելու, գումարը վերցնել ու նրանց չընտրել, թող ՀՀԿ-ականներն իրենց մաշկի վրա զգան՝ ինչ է նշանակում «պադվադիտ անելը»:

Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը