Քաղաքական

07.02.2017 13:46


Տուսկ. «ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով»

Տուսկ. «ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով»

Ղարաբաղում ստատուս քվոն անկայուն է։ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո նման հայտարարություն է արել Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

«Մենք քննարկել ենք Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը։ Ստատուս քվոն անկայուն է։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի»,– ասել է նա՝ հավելով, որ ԵՄ–ն շարունակելու է լիակատար աջակցություն ցուցաբերել միջնորդ ջանքերին եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը