Բոլորս հիշում ենք թե որքան մարդաշատ էր Հանրապետության հրապարակը SOAD-ի համերգին: Այդ բազմության ուղիղ կեսը նույն խանդավառությամբ Արմենչիկի համերգին կգնար:
Ինչ եմ ուզում ասել, SOAD լսող ու ռոք սիրող երիտասարդը միանշանակ չի կարող անտարբեր լինել իր երկրի ապագայի նկատմամբ, առավել ևս՝ չի կարող ընտրակաշառք վերցնել ու ընդհանրապես համաձայն լինել այս իշխանությունների հետ. ռոք երաժիշտներն իրենց կատարումներում միշտ ինչ-որ նոր ասելիք են ուզեցել հասցնել հանրությանը, երիտասարդությանը, ոգեշնչել փոփոխությունների, պայքարի, նույնն էլ Թանգյանը: Ավելին՝ Թանգյանը ոչ միայն իր կատարումներում, այլև հենց բեմից կոշտ քննադատության արժանացրեց հայաստանյան կոռումպացված իշխանություններին:
Դեռ 2015 թվականից օդում պետք է կախված լիներ երիտասարդության ըմբոստությունը, փոփոխությունների հասնելու անհագ պայքարը, բայց չկա նման բան, որովհետև Թանգյանին հասկացող էլ հրապարակում գրեթե չկար:
Բայց ես հույս ունեմ, որ Թանգյան ու SOAD լսող երիտասարդներն այս անգամ կփորձեն երաժշտության միջոցով ընկալել առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված նրա մտադրություններն ու մտահոգությունների կարևորությունը:
SOAD լսող երիտասարդը չի կարող ընտրակաշառք վերցնել

Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից