Արսինե Խանջյանի հարցազրույցն է, բավականին հետաքրքիր է ու ոգևորիչ։ «Արդարություն Հայաստանին» նախաձեռնությունը դիտորդական առաքելություն կանցկացնի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Շատերը թերահավատոներ են մոտենում այս գործին, բայց սա շատ կարևոր է։ Սա այն արդյունավետ գործիքներից մեկն է, որի միջոցով մենք կկարողանանք ապահովել ընտրությունների այն որակը, որի մասին այդքան խոսում ենք։ Երկնքից հրեշտակ էլ իջնի, հանրապետականներին ասի՝ «ընտրությունները մի՛ կեղծեք», մեկ է՝ կեղծելու են։ Ճիշտ է, հավուր պատշաճի կընդունեն, նրա պատվին Էջմիածնում աղոթք կանեն, շուտի մեջ մի հատ եկեղեցի կկառուցեն, կարող է՝ էդ հրեշտակի վրա մոմ վառող էլ լինի, բայց մեկ է՝ փորձելու են կեղծել։
Մենք պետք է մեր ձայնին տեր կանգնենք։ Ապրիլյան պատերազմի ժամանակ հազարավոր կամավորներ իրենց գործը թողած, սեփական կյանքը վտանգելով՝ գնացին Ղարաբաղ՝ մեր երկիրը պաշտպանելու։ Հիմա էլ պետք է նույնն անենք. պետք է մեր ձայները, մեր Սահմանադրությունը, մեր երկիրը պաշտպանենք։ Եվ, ինչպես անցած տարի, այս տարի էլ Սփյուռքի մեր հայրենակիցները մեզ հետ են՝ պատրաստ միասին պաշտպանելու մեր երկիրը։ Մենք կարող ենք հաղթել, ուղղակի բոլորս պետք է գիտակցենք պահի լրջությունը։
Հ․Գ․ Արսինե Խանջյանն անդրադարձավ նաև դեռևս հանրապետական երեսփոխան Հայկ Բաբուխանյանի կայքի տխրահռչակ հրապարակմանն իր մասին։ Դե, այն, որ ֆիլմից մի դրվագ էին կտրել ու փորձում էին վարկաբեկել դերասանուհուն։ Երևի Արսինե Խանջյանը չգիտի, թե Հայկ Բաբուխանյանն ով է, որ իմանար՝ բանի տեղ չէր դնի։ Համենայնդեպս, ճիշտ է ասում, ինքն արդար ընտրությունների կարևորության մասին է խոսում, իրեն հակադարձում են, թե «տկլոր կինոյում ես նկարվել»։ Յանի ի՞նչ։ Որ էդպես լինի, դուք էլ եք շատ բանից խոսում, բայց բոլորս էլ գիտենք, թե ովքեր եք դուք։
Մենք պետք է մեր ձայնին տեր կանգնենք (տեսանյութ)

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից