Աշխարհ

06.02.2017 14:30


Թուրքիայում զինվորականների ձերբակալությունները շարունակվում են

Թուրքիայում զինվորականների ձերբակալությունները շարունակվում են

Թուրքիայի 12 նահանգում ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (թուրքական մամուլում այսպես է կոչվում ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած կառույցը) դեմ հատուկ գործողություններ են իրականացրել:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Yenisafak»–ին հղումով, հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է 24 զինվորական, որոնց թվում կան նաև շտաբի սպաներ:

Նշվում է, որ Բալըքեսիրի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել բերման ենթարկել 32 կասկածյալի, որոնք օգտագործել են գաղտնագրման «Bylock» բջջային հավելվածը: 12 նահանգում համաժամանակյա գործողության ժամանակ ձերբակավել է 24 հոգի: Մյուս 8 կասկածյալին գտնելու համար աշխատանքներ են տարվում:

«Bylock» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածը օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ ծածկագրերով հաղորդակցվելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը