Թրամփը «FofNews»-ով հայտարարել է, որ Իրանը տեռորիստական երկիր է: Այսինքն, Ամերիկան սկսելու է Իրանի դեմ բացահայտ արշավ` սանկցիաներ, մեկուսացում, ու բացառված չէ, որ նաև լինեն զինված ընդհարումներ: Սակայն պարզ չէ, թե պրոկսիների միջոցով, թե անգամ ուղղակիորեն ներգրավելով դրանց: Սա խնդիրների առջև է կանգնեցնելու Ռուսաստանին` վերանայել Իրանի հետ սերտ համագործակցությունը՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ դիրքորոշումը մեղմացնելու դիմաց: Սա նաև նոր իրավիճակ է ստեղծում Սիրիայում և Իրաքում: Չինաստան և Ռուսաստան հարաբերություններում նույնպես դրա պատճառով խնդիրներ կառաջանան ... Բայց վերադառնանք մեր ոչխարներին` ինչ է լինելու Իրան-Հայաստան հարաբերություններում: Բայց դա հարցի մեկ կողմն է, կա նաև հարցի մյուս կողմը. մեծանում է Ադրբեջանի դերակատարությունը: Ադրբեջանն Իրանի դեմ պլացդարմ է, և Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների հետևից կարող է մերձեցում սկսվել Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում: Հիշենք Թրամփի նախընտրական խոստումները Իսրայելի վարչապետի հետ ունեցած հանդիպումների ժամանակ, նաև հիշենք, որ Թրամփի հաղթանակում մեծ դեր է խաղացել Իսրայելը, նաև հիշենք, որ Թրամփի հաղթանակի առիթով ոչ մի երկրում այնքան մեծ ցնծություն չի եղել, որքան այդ երկրում: Փաստորեն, Իրանի հարցով Ամերիկան որեգրում է իսրայելական մոտուցումները:
Հայաստանի համար ծանր ժամանակներ են սկսվում
Թրամփը «FofNews»-ով հայտարարել է, որ Իրանը տեռորիստական երկիր է: Այսինքն, Ամերիկան սկսելու է Իրանի դեմ բացահայտ արշավ` սանկցիաներ, մեկուսացում, ու բացառված չէ, որ նաև լինեն զինված ընդհարումներ: Սակայն պարզ չէ, թե պրոկսիների միջոցով, թե անգամ ուղղակիորեն ներգրավելով դրանց:
Սա խնդիրների առջև է կանգնեցնելու Ռուսաստանին` վերանայել Իրանի հետ սերտ համագործակցությունը՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ դիրքորոշումը մեղմացնելու դիմաց: Սա նաև նոր իրավիճակ է ստեղծում Սիրիայում և Իրաքում: Չինաստան և Ռուսաստան հարաբերություններում նույնպես դրա պատճառով խնդիրներ կառաջանան ...
Բայց վերադառնանք մեր ոչխարներին` ինչ է լինելու Իրան-Հայաստան հարաբերություններում: Բայց դա հարցի մեկ կողմն է, կա նաև հարցի մյուս կողմը. մեծանում է Ադրբեջանի դերակատարությունը: Ադրբեջանն Իրանի դեմ պլացդարմ է, և Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների հետևից կարող է մերձեցում սկսվել Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում: Հիշենք Թրամփի նախընտրական խոստումները Իսրայելի վարչապետի հետ ունեցած հանդիպումների ժամանակ, նաև հիշենք, որ Թրամփի հաղթանակում մեծ դեր է խաղացել Իսրայելը, նաև հիշենք, որ Թրամփի հաղթանակի առիթով ոչ մի երկրում այնքան մեծ ցնծություն չի եղել, որքան այդ երկրում: Փաստորեն, Իրանի հարցով Ամերիկան որեգրում է իսրայելական մոտուցումները:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից