Ինչքան ընտրությունները մոտենում են, այնքան ավելի նողկալի է դառնում հասարակական-քաղաքական դիսկուրսը հայկական ԶԼՄ-ում։ Եթե անծանոթ մարդը կարդա հայկական մամուլ, կստացվի, որ մեր երկրի բոլոր խնդիրների պատճառն ընդդիմությունն է։ Բա ինքներդ դատեք՝ մարտի 1-ի մեջ ընդդիմությունն է մեղավոր՝ Օսկանյանից սկսած՝ Օհանյանով վերջացրած, տնտեսական ճգնաժամ ունենք, որովհետև ընդդիմությունն է թույլ ու չի կարողանում իշխանությանը ստիպել լավ աշխատել, ընտրակաշառք է բաժանվում, որովհետև ընդդիմությունը չի կարողանում կանխել դա, ու այդպես կարելի է երկար շարունակել։
Լավ, չեմ հասկանում, ինչքա՞ն կարելի է մարդկանց ձեռ առնել, ինչքա՞ն կարելի է մտածել, թե բոլորը խոտակեր են ու չեն հասկանում՝ ինչ է տեղի ունենում։ Բոլորը լավ էլ ամեն ինչ գիտեն․մարտի 1-ի պատասխանատուն ու շահառուն Սարգսյան Սերժն է, տնտեսությունը մահամերձ վիճակում է, որովհետև Սերժ Սարգսյանն ամեն բան կենտրոնացնելով իր ձեռքում՝ սպանում է թե՛ մանր բիզնեսը, թե՛ միջինը և թե՛ խոշորը (ու ինչքան էլ գնա 300–հոգանոց «հզորագույն» օբյեկտներ բացի, մեկ է՝ դրանից իրականությունը չի փոխվի), ընտրակաշառքը բաժանվում է, որովհետև նա հանրապետականներին ասել է՝ «գնացեք, ինչքան կարաք ու ոնց կարաք՝ ձեն բերեք», իրենք էլ դա անում են։
Ու փոխանակ սրա մասին գրի հայկական ԶԼՄ-ն՝ ընկել է ընդդիմության հետևից։ Կամ այսպիսի հարց՝ ինչո՞ւ ոչ ոք երբեք հետաքննություն չի անցկացնում ու չի պարզում, թե Սերժ Սարգսյանն ինչ ունեցվածք ունի, թե՞ իրոք բոլորը համոզված են, որ մենակ Տիգրան Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը մեր երկրում գիտեն օֆշորից օգտվելու ձևը։
Ես ուղղակի կոչ եմ անում ընդդիմությանը՝ իրենց հարող ԶԼՄ-ով և աջակիցներով, ճիշտ թիրախավորել պայքարը։ Ի վերջո, երկրի թիվ մեկ պրոբլեմը Հայաստանում հաստատված՝ մեկ անձի քաղաքական ու տնտեսական մենաշնորհն է։ Մնացած խոսակցությունները լիրիկայի ժանրից են։
Պատասխանատուն Սերժ Սարգսյանն է