«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծն ԱԺ օրակարգ չընգրկվեց վերաքվեարկության արդյունքում (տեսանյութ)
Փետրվարի 6–ին՝ Ազգային ժողովի 5–րդ գումարման 11–րդ նստաշրջանի քառօրյա նիստում, քվեարկության է դրվել ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի և Թևան Պողոսյանի կողմից ներկայացված և հանձնաժողովի դրական եզրակացությունը չստացած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը 5–րդ գումարման 11–րդ նստաշրջանի օրակարգ ընդգրկելու մասին հարցը։
ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանի խոսքով՝ «Աուդիտորական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկում են կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք կթեթևացնեն աուդիտորական ընկերությունների աշխատանքը։
–Գործող կարգավորումներով՝ աուդիտորական ըկերությունները պետք է ունենան 5 պարտադիր որակավորված աուդիտոր, մինչդեռ պատվերների սահմանափակ լինելու պատճառով աուդիտորական ընկերություններն իրականում լուրջ դժվարությունների առաջ են կանգնել։ Մենք առաջարկում են կրճատել այդ պարտադիր 5 աշխատողների քանակը 2–ի՝ հնարավորություն տալով աուդիտորական ընկերություններին լինել ավելի ճկուն, և իրենք որոշեն՝ քանի աշխատող են ընդունում՝ ելնելով պատվերներց,–ասել է Էլինար Վարդանյանը։
Հարցը դրվել է քվեարկության և ընդունվել37 կողմ, 32 դեմ, 2 ձեռնպահ ձայնով։
Սակայն անմիջապես հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարել է վերաքվերակություն, ինչի արդյունքում հարցը չի ընդունվել՝ 33 կողմ, 52 դեմ 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Հարցը դրվել է քվեարկության և ընդունվել 37 կողմ, 32 դեմ, 2 ձեռնպահ ձայնով։

7or.am