Օտարերկրացիների և սփյուռքահայերի՝ ՀՀ այցելությունների թիվը նույնպես նվազել է
Հայաստանում պետք է տուրիզմը զարգանա: Տարիներ շարունակ սա ենք լսում, բայց զարգացման ոչ մի միտում չենք տեսնում: Եվ քանի որ Հայաստանում հանգստի գոտիներն ավելի թանկ են, քան, ասենք, եվրոպական մի շարք երկրներում, ապա մեր երկրից երբեք տուրիստական երկիր դուրս չի գա: Հայաստան այցելած օտարերկրացիներին և սփյուռքահայերին ավելի շատ հետաքրքրում են էթնիկ տուրիզմը, ծանոթությունը մշակույթի, ազգային արժեքների հետ: Էթնիկ տուրիզմի ճյուղերից մեկը գորգեր կարելու մշակույթն է: Բայց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ.-ին Հայաստանում գորգերի արտադրության ծավալները կազմել են 18 տոննա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 56.1%-ով։ Այսինքն, այս տվյալներն ինձ հուշում են, որ օտարերկրացիների և մեր սփյուռքահայերի՝ Հայաստան այցելությունների թիվը նույնպես նվազել է: Չկա պահանջարկ, չկա արտադրանք: Փաստորեն, ցանկացած՝ տուրիզմի, սննդամթերքի թե սպառման հետ կապված այլ ոլորտներում արտադրության ծավալները զգալիորեն նվազում են: Գորգ կարելու և սպառելու ոլորտը միշտ պահանջարկ է ունեցել, բայց, ինչպես տեսնում ենք, անգամ այս ցուցանիշներով ենք մեք հետընթաց ապրում, անգամ այս ոլորտում ենք թերանում: Նվազման «վազք» է սկսել, իսկ թե դրա վերջն ինչ կլինի, պատկերացնել չեմ ուզում:
Օտարերկրացիների և սփյուռքահայերի՝ ՀՀ այցելությունների թիվը նույնպես նվազել է
Հայաստանում պետք է տուրիզմը զարգանա: Տարիներ շարունակ սա ենք լսում, բայց զարգացման ոչ մի միտում չենք տեսնում: Եվ քանի որ Հայաստանում հանգստի գոտիներն ավելի թանկ են, քան, ասենք, եվրոպական մի շարք երկրներում, ապա մեր երկրից երբեք տուրիստական երկիր դուրս չի գա:
Հայաստան այցելած օտարերկրացիներին և սփյուռքահայերին ավելի շատ հետաքրքրում են էթնիկ տուրիզմը, ծանոթությունը մշակույթի, ազգային արժեքների հետ: Էթնիկ տուրիզմի ճյուղերից մեկը գորգեր կարելու մշակույթն է: Բայց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ.-ին Հայաստանում գորգերի արտադրության ծավալները կազմել են 18 տոննա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 56.1%-ով։ Այսինքն, այս տվյալներն ինձ հուշում են, որ օտարերկրացիների և մեր սփյուռքահայերի՝ Հայաստան այցելությունների թիվը նույնպես նվազել է: Չկա պահանջարկ, չկա արտադրանք:
Փաստորեն, ցանկացած՝ տուրիզմի, սննդամթերքի թե սպառման հետ կապված այլ ոլորտներում արտադրության ծավալները զգալիորեն նվազում են:
Գորգ կարելու և սպառելու ոլորտը միշտ պահանջարկ է ունեցել, բայց, ինչպես տեսնում ենք, անգամ այս ցուցանիշներով ենք մեք հետընթաց ապրում, անգամ այս ոլորտում ենք թերանում: Նվազման «վազք» է սկսել, իսկ թե դրա վերջն ինչ կլինի, պատկերացնել չեմ ուզում:
Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից