Մենք առիթ ունեցել ենք ասելու, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ղարաբաղում է հաճախորդներ բուծել: Հիմա սրանց հերթով խոսեցնում են ու Սեյրան Օհանյանի դեմ «քսի» տալիս:
Մի քանի օր առաջ առաջադրանքը կատարել էր տխրահռչակ Վիտալի Բալասանյանը՝ Վիտոն: Փոխանցիկ «դհոլը» սրանից հիմա անցել է Արկադի Կարապետյանին՝ Ագոյին:
Պարզվում է, սույն Ագոյին զայրացրել է այն հանգամանքը, որ Օհանյանը քաղաքական հայտ է ներկայացրել: Սա գտնում է, որ Օհանյանը պետք է նախորդ տարվա ապրիլյան պատերազմից հետո հրաժարական տար:
«Ես իր փոխարեն կամաչեի ընդդիմադիր լինել։ Ինքը գիտի՝ ինչ է անում, իր իրավունքն է ընդդիմադիր լինել, կուսակցություն կամ դաշինք ստեղծել, քաղաքականություն մտնել։ Դա իր խնդիրն է, բայց ես կամաչեի իր փոխարեն։ Ես ինքս դիմում կգրեի դուրս կգայի՝ ապրիլի 5-ին, հետո էլ կամաչեի ընդդիմադիր լինել»,- Բ26-ին կից «անկախ» լրատվամիջոցի՝ «ինչպե՞ս եք գնահատում Սեյրան Օհանյանի մուտքը ընդդիմադիր քաղաքական դաշտ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո» հարցին ի պատասխան ասել է Կարապետյանը ու նաև սրտաճմլիկ բաներ խոսել թասիբի ու պատվի մասին։
Այն, որ Սեյրան Օհանյանը ապրիլյան պատերազմի արդյունքների համար քննադատության տեղ ունի, երկրորդ կարծիք չկա, բայց պատասխանատվության չափ ու տեսակ գոյություն ունի, որի մասին «թունդ սկզբունքայինները» լռում են:
Ուշագրավն այն է, որ իր խոսքում Կարապետյանը նշում է, որ իրեն դուր չի գալիս ապրիլյան պատերազմի արդյունքը, բայց դուր է գալիս ազգի միասնականությունը և ոգին:
Հարց է առաջանում՝ եթե ապրիլյան պատերազմի արդյունքները Վիտո-2-ին, այսինքն՝ Ագոյին դուր չեն գալիս, ապա ինչու է նա այդ ամենի համար քննադատում միայն Սեյրան Օհանյանին, այն էլ ոչ թե 2016-ի ապրիլի 5-ին, այլ հիմա, երբ Օհանյանը պաշտոնյա չէ: Ինչո՞ւ է Կարապետյանը պատերազմի արդյունքների համար քննադատում Օհանյանին, բայց «մոռանում» քննադատել ի պաշտոնե թիվ մեկ պատասխանատու Սերժ Սարգսյանին, մոռանում տալ բուն առաջնագծի համար ուղղակի պատասխանատվություն կրող մարդկանց անունները:
Այս ամենի պատասխանը շատ պարզ է՝ Սերժ Սարգսյանը հրահանգել է աշխատել Սեյրան Օհանյանի դեմ: Փորձում են ապրիլյան պատերազմի արդյունքների ողջ մեղքը բարդել Օհանյանի վրա ու որպեսզի դա ճշմարտանման թվա, մեյդան են հանում ղարաբաղցի կռված տղերքին, մասնավորապես՝ ագոյատիպ հաճախորդներին:
Ինչպես որ մարտի 1-ի թեման են դարձրել մարտի 1-ի թիվ մեկ ու միակ շահառու Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ պայքարելու միջոց, այնպես էլ ապրիլյան պատերազմի թեման են ուզում ՀՀԿ ղեկավարից շեղել դեպի Սեյրան Օհանյանը:
Ճշմարտությունն այն է, որ ապրիլյան պատերազմի արդյունքների ու մեր բանակի վիճակի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: 2011-ին Կազանում նա համաձայնել էր հանձնել Ղարաբաղի 7 շրջանները՝ դիմացն ակնկակելով Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հետ կապված հանրաքվեի հնարավորություն 5, 50 կամ թեկուզ 500 տարի հետո: Ալիևը պահանջել էր ավելին, որի արդյունքում բանակցությունները փակուղի էին մտել:
Կազանից հետո Ալիևը սկսեց ինտենսիվորեն պատրաստվել պատերազմի, իսկ Սերժ Սարգսյանը՝ սեփական իշխանության վերարտադրության՝ տոկոսխփոցիի: Վերջինիս չմտահոգեցին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ասածները և Սարգսյանի անգործության ծանր գինը վճարեց հայ ժողովուրդը:
Բաբայանն, ինչպես հայտնի է, փակ նամակով զգուշացրել էր Սերժ Սարգսյանին, որ ՀՀ-ին ու ԼՂՀ-ին վտանգ է սպառնում և նշել այն քայլերը, որոնք պետք է անի ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարն ի պաշտոնե: Սարգսյանը սակայն այդ ուղղությամբ մատը մատին չէր տվել, ինչի արդյունքում 2016-ի ապրիլին ունեցանք և՛ մարդկային, և՛ տարածքային կորուստներ:
Այնպես որ նամուսից, թասիբից ու տղամարդկությունից խոսող ագոների ու դրան հավասարեցված մյուս «ռազմահայրենասիրական» հաճախորդների արածը էժանագին բան է: Սրանք շատ լավ գիտեն, թե ինչն ինչոց է, բայց հիմա «ֆաս» հրամանը «վերևից» եկել է Սեյրան Օհանյանի դեմ, իրենք էլ կատարում են այդ հրամանը: Այդքան բան:
Ագոն՝ Վիտո-2

Պետրոս Ալեքսանյան