Կարծիք

04.02.2017 13:15


Իշխանությունը ցույց է տալիս իր մեծ վախը

Իշխանությունը ցույց է տալիս իր մեծ վախը

Նախընտրական քարորզարշավը կարծես թե սկսվել է, բայց ոչ իշխող կուսակցության և նրանցից բխող լրատվական դաշտի համար: Նրանց առջև կարծես գերխնդիր է դրվել չդադարեցնել սևացնելու գոծընթացներն ընդդիմադիր դաշտի ուժերի նկատմամբ:

Իշխանական լրատվամիջոցներն ամեն օր՝ օրը մի քանի անգամ, տարբեր ձևերով, տարբեր ֆորմատով ընդդիմադիր դաշտի հակաքարոզն են իրականացնում: Մասնավորապես, նրանց թիրախում հայտնված է Սեյրան Օհանյանը: Օր չկա, որ Բ26-ից սնուցվող «լրատվամիջոցները» չվատաբանեն, չփնովեն Սեյրան Օհանյանին և նրա շուրջը հավաքված այլ ուժերի: Եվ այս քայլով իշխանությունը ցույց է տալիս իր մեծ վախը, իր մտահոգության գլխավոր պատճառը: Կամա թե ակամա, իշխող կուսակցության այս պահվածքը մեզ ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ նա իր հակառակորդն է համարում Սեյրան Օհանյանին. հենց նա է այն մեծ խոչընդոտը, որը կանգնած է վճռական, և որի շուրջ մեծ թվով համախոհներ են հավաքված:

Սա իսկապես մտածելու տեղիք պետք է տա. Սերժ Սարգսյանն ԱԺ-ում բոլորին կարող է տեսնել, բացի Սեյրան Օհանյանից:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը