Լավ կլինի՝ ԱՎԾ-ն ներկայացնի այդ տխուր թվերի բացատրությունը
Կրկին տխուր վիճակագրություն։ ԱՎԾ-ն հրապարակել է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների թվերը, որոնց համաձայն՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը 2016-ին նվազել է 6,2 տոկոսով։ Իհարկե, կարող էինք ենթադրել, որ մեր ժողովուրդը սկսել է էներգախնայող տեխնոլոգիաներ կիրառել, ինչի արդյունքում էլ ավելի քիչ էլեկտրաէներգիա է սպառում, և արտադրությունն այդ պատճառով է նվազել։ Բայց ինչ-որ հավատս չի գալիս։
Ընդհանրապես, լավ կլինի, արդեն վաղուց ժամանակն է, որ ԱՎԾ-ն սոցիոլոգիական հետազոտություններ անցկացնի, ներկայացնի այս տխուր թվերի բացատրությունը։ Անցած տարի ունեցել ենք նաև արտագաղթի տեմպերի աճ. Հայաստանից անվերադարձ հեռացել է ավելի քան 54 հազար մարդ։ Ինձ, օրինակ, հետաքրքիր է՝ ովքեր են այդ մարդիկ՝ ուսանողնե՞ր, մասնագետնե՞ր, պարզապես խոպանչինե՞ր. քանի՞ տոկոսն են նրանց մեջ երեխաները, ընտանիքները։ Բա չիմանա՞նք։ Մենք՝ հլը հեչ, բա մեր Կառարվարությունը չիմանա՞ դա։
Անցած տարի գրեթե 24 տոկոսով նվազել է նաև գազի ներմուծումը։ Կրկին նույն հարցն է առաջանում՝ հայերն ավելի խնայողաբա՞ր են սկսել գազ օգտագործել, թե՞ ձեռնարկություններ են փակվել, սպառողների քանակն է նվազել։ Հարցեր, առանց որոնց պատասխանելու հնարավոր չէ Կառավարության արդյունավետ աշխատանքը։
Եվ այսպիսի հարցերը շատ շատ են։ Օրինակ՝ մեր Կառավարությունը գիտի՝ ինչի՞ վրա են մեր քաղաքացիները ծախսում իրենց եկամուտները, գիտի՞ այդ ծախսերի կառուցվածքը։ Խիստ կասկածում եմ։ ԱՎԾ-ն էլ զբաղված է զուտ թվաբանությամբ․ գումարում-հանում են անում, մեզ էլ դատարկ և անբովանդակ թվեր ներկայացնում։ Սա շատ անլուրջ մոտեցում է։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից