Քաղաքական

04.02.2017 11:19


Մեկնարկում է ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը

Մեկնարկում է ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանը

Փետրվարի 3-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Քննարկվել են ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ փետրվարի 6-9-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:

ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել են 155 հարց, 33 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 136 հարց, 32 միջազգային պայմանագիր:

ԱԺ հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ փետրվարի 6-9-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի փետրվարի 6-ի նիստում:

Այս խորագրի վերջին նյութերը