Նախընտրական այս ժամանակաշրջանը քաղաքական տարբեր թիմերի և գործիչների համար պետք է որ լավագույն առիթը հանդիսանա հանրությանը ներկայացնելու իրենց հստակ տեսակետները երկրի զարգացման վերաբերյալ։
Իշխանական և ընդդիմադիր քաղաքական հոսանքների և այրերի ինքնության հաստատման և որպես լուրջ քաղաքական դերակատարությանը հավակնելու հայտ ներկայացնելու լավագույն միջոցը երկրի և ժողովրդի կենսական պահանջների կատարմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հստակ ծրագրերի ներկայացումն է։
Մարտահրավերները, որոնք այսօր անթաքույց ծառացած են երկրի և ժողովրդի առջև, և որոնց լուծման պատասխանատվությունը ստանձնած և ստանձնելու հավակնություն ունեցող կոնկրետ հասցեատերեր կան, անկասկած, արդյունք են այն տնտեսական քաղաքականության, որի արդյունավետության մասին իրավունք ունի խոսել միայն դրա հետևանքներն ամեն օր իր վրա կրող ժողովուրդը։
2017թ. ընտրական կրքերի հանդարտեցման թերևս լավագույն միջոցը կլինի նախընտրական հորձանուտ նետվող «հերոսների» քաղաքական ձևակերպումների հետ նվազագույն աղերս ունեցող վերացական բանաձևերի փոխարեն, պարտադրել, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը հստակ ներկայացնի երկրի տնտեսության վերականգնման իր ծրագիրը։ Ամենայն հավանականությամբ, շատ քչերն այդ դեպքում կկարողանան պահպանել երկրի ճակատագիրը տնօրինելու իրենց հավակնությունը։
Գնաճի, հարկային քաղաքականության, օրեցօր ավելացող պետական պարտքի, բյուջեի դեֆիցիտի, ձախողված ծրագրերի, արժութային անհասկանալի քաղաքականության, արտահանման ու ներկրման ահռելի դիսբալանսի, ողորմելի վիճակում հայտնված առողջապահության և կրթության, բնապահպանական և քաղաքաշինական կամայականությունների, շեշտակի ավելացող աղքատության և այս ամենի ուղղակի արդյունք հանդիսացող սարսափազդու արտագաղթի ահռելի խնդիրների լուծման կոնկրետ հաշվարկած և իրատեսական ծրագրերի առկայության ու դրանց մանրակրկիտ ներկայացման դեպքում միայն քաղաքական հավակնություններ ունենալու իրավունք կարող է տրվել այս կամ այն թիմին ու գործչին։
Ժամանակն է այլևս, որպեսզի քաղաքական պայքարի մեջ մտնող ուժերին ժողովուրդը պարտադրի նախընտրական արշավի օրակարգը։ Ոչ թե թույլատրվեն սովետական խրոնիկայից մնացած, ժողովրդին որպես շնորհ ներկայացվող ժողով-բեմադրությունները, ոչ թե բարձր ամբիոնից ներքևում կանգնած ժողովրդին դասախոսական տոնով աստվածային ճշմարտության տեղ ներկայացվեն անհիմն ու վերացական կենաց-ինքնագովերգերը, այլ ամենօրյա քրտնաջան ու հետևողական աշխատանքով ու հիմնավորված և հստակ ծրագրերով, քաղաքական ուժ կոչվելու հավակնություն ունեցողներ պետք է գնան ամեն մի ընտրողի դուռը, համոզեն, որ հենց իրենք կարող են լուծել պարտադրված օրակարգի խնդիրները և հայցեն ընտրողի քվեն։
Միայն այս դեպքում է, որ դաշտից կվերանան անգրագետ և պատեհապաշտ իշխանավորները, կուրծք ծեծող, ժողովրդի հիշողության կորստին ապավինող և իրենց անարդյունավետությունն ու ապաշնորհությունն ապացուցած ընդդիմադիրները, երբևէ որևէ կոնկրետ հարցի շուրջ, որևէ կոնկրետ տեսակետ արտահայտելու անկարող, բայց արտաքուստ ամենագետի ինքնապաշտպանական դիմակով երևացողները, իշխանական և ընդդիմադիր դաշտի ծաղրածուներն ու սազանդարները։
Պարտադրված օրակարգով նախընտրական արշավի մեջ մտած քաղաքական ուժերը միայն պարտադրված կլինեն գիտակցել, որ պետական իշխանության ստանձնումը ժողովրդին ծառայելու հանգամանք ունի։
Չինովնիկները, ովքեր կոչված են առավել արդյունավետությամբ տնօրինելու ժողովրդի հարկերից գոյացած պետական բյուջեն, միայն հստակ վերահսկողության դեպքում պարտադրված կլինեն գիտակցելու, որ իրենք այդտեղ հայտնվել են ոչ թե «օբշյակը» նայելու և այս կամ այն կողմ «գրեֆ» հասցնելու, այլ իրենց կարողությունների առավելագույն լարումով, իրենց, պետական ԾԱՌԱՅՈՂ կոչվելու շնորհ արած ժողովրդի բարեկեցությունն ու անվտանգությունն ապահովելու համար։
Ժամանակն է պարտադրել օրակարգը

Արտակ Բշտիկյան
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ