Քաղաքական

03.02.2017 18:40


«Ժառանգությունը» որոշել է ընտրություններին մասնակցել դաշինքով

«Ժառանգությունը» որոշել է ընտրություններին մասնակցել դաշինքով

Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում ավարտվել է խորհրդի նիստը, որից հետո կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողներին հայտնել է՝ որոշում են կայացրել դաշինքով մասնակցել:

«Վերջնական ճշգրտումների համար խորհրդի կողմից լիազորված պաշտոնական բանակցողներ կան, և մենք վերջնական այդ հարցը կպարզենք»,-ասել է նա՝ հավելելով, որ դաշինքով մասնակցելու որոշմանը կողմ է եղել խորհրդի անդամների մեծամասնությունը:

Ա.Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է, որ «Ծառուկյան դաշինքի» հետ կապված պաշտոնական որևէ հարաբերություն այլևս չկա, այս պահին այն դուրս է եկել իրենց օրակարգից։

«Կուսակցության խորհուրդը որոշել է երկու դաշինքի՝ Սեյրան Օհանյանի և «Ելք»-ի հետ բանակցել»,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը