Էրդողանի անվան զբոսայգում քրդերեն երգած երիտասարդներին 15 տարվա ազատազրկում է սպառնում
Ստամբուլի «Ռեջեփ Թայիփ Էրդողան» զբոսայգում քրդերեն երգեր երգելու համար ձերբակալված 12 երիտասարդներին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Cumhuriyet»–ին հղումով։
Նշվում է, որ 2016-ի օգոստոսին ձերբակալված, այնուհետև կալանավորված երիտասարդների վերաբերյալ Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների բաժնի կողմից մեղադրական եզրակացություն է պատրաստվել:
Եզրակացության մեջ նշվում է, որ երիտասարդները ձերբակալվել են զբոսայգում բարձր ձայնով քրդերեն երգեր երգելու ու պետության դեմ կոչեր հնչեցնելու համար: Վերջիններին ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու և կազմակերպության օգտին քարոզչություն անելու մեղադրանք է առաջադրվել:
Թուրքական աղբյուրը նշում է, որ մեղադրանքն առաջադրվել է երիտասարդների վերաբերյալ ազգային հետախուզական կազմակերպության տրամադրած տեղեկության հիման վրա, որում ասվում է, որ նրանք մասնակցել են «Քրդստանի բանվորական կուսակացության» օգտին անցկացված միջոցառումներին և կարող են կապ ունենալ կազմակերպության անդամների հետ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։