Կարծիք

03.02.2017 15:57


ՌԴ կառավարությունը պայթեցրեց մեր իշխանությունների քարոզչական փուչիկը

ՌԴ կառավարությունը պայթեցրեց մեր իշխանությունների քարոզչական փուչիկը

Ռուսաստանի կառավարությունը պայթեցրեց մեր իշխանությունների քարոզչական փուչիկը։ Լրատվականներից մեկում կարդացի, որ Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիները, որոնք չունեն աշխատանքային պայմանագրեր, կվտարվեն Ռուսաստանից։ Ինչպես հիշում եք, երբ ՀՀԿ-ն մեզ ոսկե սարեր էր խոստանում ԵՏՄ մտնելուց հետո, ասում էին նաև, որ Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին կօգնի մեր հայրենակիցներին աշխատանք գտնել Ռուսաստանում։

Մի կողմ դնենք նման մոտեցման աբսուրդայնությունը և այն, որ ՀՀ իշխանություններն ասում էին, թե նպաստավոր պայմաններ են ստեղծում արտագաղթի համար։ Նրանք արդեն երկար տարիներ է՝ զբաղվում են Հայաստանը հայաթափելով։ Բայց պարզվում է, որ այս հարցում ևս մեզ խաբել էին։ Դե, ինչպես միշտ։

Գիտեք, ամենևին էլ ռուսներին չեմ մեղադրում. իրենք էլ աշխատազրկության հետ խնդիր ունեն, բայց ռուսները չեն կարող մեկնել Ռուսաստան՝ բախտ որոնելու, Ռուսաստանի իշխանություններն էլ փորձում են իրենց քաղաքացիների համար երկրի ներսում աշխատելու պայմաններ ստեղծել, այլ ոչ թե նպաստեն, որ ռուսներն արտագաղթեն այլ երկիր։

Այդ մերոնք պետք է աշխատեին, որ թղթին գրված պայմանավորվածությունները կատարվեն։ Բացի այն, որ հիմա մեր հայրենակիցներին արտաքսելու են, առաջ էլ ՀՀ քաղաքացիներին աշխատանքի չէին վերցնում և պայմանագիր նրանց հետ չէին կնքում։ Շատ ռուսական ընկերություններ, նույնիսկ ամենախոշորները, տեղյակ էլ չեն, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, և որ կարող են ՀՀ քաղաքացիներին աշխատանքի վերցնել՝ առանց լրացուցիչ բարդությունների։ Դե, մեր դեսպանատան մասին չասեմ․․․ Մոսկվայի կենտրոնի այդ շենքում որ հայկական ռեստորան բացեին, եկամուտն էլ ուղղեին մեր պետբյուջե, ավելի մեծ օգուտ կլիներ։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը