Աշխարհ

03.02.2017 13:05


Աշխատանքային պայմանագիր չունեցող ներգաղթյալները կվտարվեն ՌԴ–ից

Աշխատանքային պայմանագիր չունեցող ներգաղթյալները կվտարվեն ՌԴ–ից

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության մշակած նոր օրինագծով՝ այդ երկրում ԵՏՄ երկրների ներգաղթյալները, որոնք չունեն աշխատանքային պայմանագիր, կվտարվեն: Այս մասին հայտնում է «Известия»-ն:

Բացի այդ, պայմանագրի բացակայության համար նաև 2-5 հազար ռուբլի տուգանք է նախատեսվում։

Բացառություն կլինեն Բելառուսի քաղաքացիները, որոնք ազատված են միգրացիոն քարտ ստանալու պարտավորությունից:

Ներկայումս ԵՏՄ երկրների (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս, Ռուսաստան) աշխատանքային ներգաղթյալներն ազատված են անդամ պետություններում աշխատանքային թույլտվություն ստանալու պարտականությունից: Աշխատանքի տեղավորող երկրում մնալու ժամկետը որոշվում է աշխատանքային պայմանագրի գործելու ժամկետով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը