Շատ անարդար է, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի համար մեղադրում և ողջ պատասխանատվությունը գցում են Սեյրան Օհանյանի վրա: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանն ասում է, թե Օհանյանն է մեղավոր, որ ունեցանք զոհեր և տարածքային կորուստներ: Վերջինս նաև խոսում է Օհանյանի թասիբի, արժանապատվության բացակայությունից:
Ես, իհարկե, Օհանյանին չեմ սրբացնում, չեմ ասում՝ Օհանյանն իր մեղքի բաժինը չունի, շատերն են մեղավոր, որ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը՝ զոհերով ու կորուստներով:
Բայց եթե խոսում եք թասիբից, եթե այդքան թասիբի «մեռած» մարդ եք, խոսում եք Սեյրանի՝ արժանապատվություն չունենալուց, բա ինչո՞ւ մի բերան չեք ասում՝ լավ, բա Սեյրանից այն կողմ Սերժ կար, ով, հիշեցնեմ, երկրի գլխավոր հրամանատարն է: Չեք ասում՝ ախր, նա էր վերահսկում ամեն ինչ, նա էր հրաման տվող-չտվողը, նա էր տնտեսություն զարգացնողն ու հերն անիծողը, զենք գնող-չգնողը, բանակցությունների գնացող-չգնացողը... շարունակե՞մ, թե՞ այդ ձեր ասած ամոթն արդեն կարթնանա հենց ձեր մոտ:
Ու հետո, ինչո՞ւ այն ժամանակ, երբ Օհանյանը դեռ իշխանության էր, ոչ մի մեղադրանք նրա հասցեին չէր հնչում, բայց հիմա, երբ նա դուրս եկավ ձեր նմանների շարքերից, որոշել եք նրա վրա բարդել ապրիլյան քառօրյա պատերազմի ողջ պատասխանատվությունը: Լավ, չեք մտածո՞ւմ՝ ձեր խոսքերը լսողի մոտ ինչքան եք ցածրանում, երբ խոսում եք արժանապատվությունից, ամոթից ու թասիբից, բայց ինքներդ դրան տիրապետել բացարձակ չգիտեք:
Հ. Գ. Նոր մի տեղ կարդացի, որ Արկադի Կարապետյանի կինը Սերժ Սարգսյանի կնոջ ընկերուհին է: Արդեն պարզ է դառնում՝ «շան գլուխը որտեղ է թաղված»: Ես էլ դրել թասիբ ու արժանապատվություն եմ բացատրում:
Սեյրան Օհանյանից այն կողմ Սերժ Սարգսյան կար

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից