Կարծիք

03.02.2017 09:12


Թրամփի ադմինիստրացիան նման փորձ կարծես թե փորձում է կատարել

Թրամփի ադմինիստրացիան նման փորձ կարծես թե փորձում է կատարել

Ոնց հասկանում եմ Թրամփի ձևորած վարչակազմը հիմնականում սառը պատերազմի ժառանգությունը և Ռուսաստանի հետ տարաձայնությունները չեն համարում գլխավոր մարտահրավեր, իրենց համար հիմնական մարտահրավեր է Չինաստանը: Թերեզա Մեյի հետ հանդիպման ժամանակ Թրամփի պնդումը, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է հավասար ներդրում ունեն անվտանգության հարցերում, հուշում է, որ կարող է ռեսուրսների վերահասցեավորում լինի, այսինքն Եվրոպայից դեպի Խաղաղ օվկիանոսի տարածաշրջան ու Չինաստան:

Դժվար է արտաքին քաղաքականության մեջ սենց տոտալ փոփոխություն պատկերացնել, որովհետև ներկայիս ամբողջ համակարգը սառը պատերազմի ժառանգության վրա հիմնված համակարգ է, բայց Թրամփի ադմինիստրացիան նման փորձ կարծես թե փորձում է կատարել: Հետաքրքիր է արտաքին քաղաքականությունը սպասարկող համակարգը՝ Պենտագոն, Պետքարտուղարություն ու ամբողջ ռազմական արդյունաբերություն, ոնց կարձագանքի դրան, կարծես թե դժվար է լինելու:

Կից նյութն՝ այստեղ։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը