Նախագահականի կայքից տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում, որտեղ հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ։
Փաստորեն, Սերժ Սարգսյանը խոսել է այն քաղաքական դպրոցում, որը կրում է այն մարդու անունը, ով «Հոկտեմբերի 27»-ի դեպքերից հետո պահանջում էր նույն Սերժ Սարգսյանի հրաժարականը: ՀՀԿ-ին կից քաղաքական դպրոցի ունկնդիրների համար սա յուրօրինակ դաս է, բայց դա դեռ մի կողմ:
Պարզվում է, որ Սարգսյանը ելույթի ժամանակ ֆանտաստիկ մտքեր է հայտնել:
«Քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է գիտելիք, քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ են բարոյական հատկանիշներ, անհրաժեշտ է քաղաքացիական արիություն»,- ասել է ՀՀԿ ղեկավարը:
Պատկերացնո՞ւմ եք, Սարգսյանը խոսում է գիտելիքներից, բարոյական հատկանիշներից և քաղաքացիական արիությունից: Վատ չէ, իհարկե, բայց դե...
Նա նաև խոսել է այն մասին, որ պետք է ունենալ տնտեսագիտական և իրավաբանական գիտելիքներ: Խորհուրդը լավն է, անշո՛ւշտ, բայց փաստն այն է, որ 2008-ից հետո Հայաստանում տնտեսական վիճակը վատացել է: Համապատասխան գիտելիքների բացակայությա՞ն հետևանք է սա, թե՞ վատ կառավարման, թողնենք Սարգսյանի ընտրությանը: Դե, իսկ իրավաբանական գիտելիքները Սարգսյանին հնարավորություն են տվել առաջիկա ԱԺ ընտրությունների օրվա վերաբերյալ հակասահմանադրական հրամանագիր ստորագրել:
Դատելով Սարգսյանի ելույթում հնչած այլ մտքերից՝ նրա «սպիչռայթերները» նուրբ հումորի են տիրապետում և «ղժժում» են «շեֆի» վրա, կամ էլ գործ ունենք մեկ այլ տարբերակի հետ:
Մի խոսքով, «խոխմա» բաներ են տեղի ունեցել ՀՀԿ քաղաքական դպրոցում:
Բա իմացա՞ք` ինչ եղավ – 4

Պետրոս Ալեքսանյան