Մի տեսանյութ աչքովս ընկավ, դիտեցի, լսեցի, զարմացա: Երեք ուժից բաղկացած նախընտրական դաշինքի ներկայացուցիչները հասել են Ամերիկա, Լոս-Անջելես, մի դահլիճում հավաքել են մարդկանց ու քարոզչություն են իրականացնում: Ավելի ճիշտ, հակաքարոզչություն առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակից բոլոր ուժերի դեմ, բացի Սերժ Սարգսյանից: Շատ ծիծաղելի է:
Ուրեմն՝ մինչ սփյուռքահայ հայտնի գործիչները ներկայացուցչական զգալի թիվ կազմող խմբով պատրաստվում են գալ Հայաստան՝ դիտարկելու, վերահսկելու ընտրությունները, սրանք որոշել են օվկիանոսը հատել ու ԱՄՆ-ում «վիստուպատ» լինել: Անհասկանալի է նպատակը, երբ, մանավանդ, Լոս-Անջելեսի հայությունը չնչին առնչություն ունի հայաստանյան ընտրությունների հետ: Բայց դաշինքը վազել է այդ ուղղությամբ, որպեսզի Արամ Զավենիչի արտաբերմամբ «Լոս-Անժելեսի» հայերին ներկայացնեն իրենց նպատակներն ու ծրագրերը:
Ու ամենահետաքրքիրը, ավելի ճիշտ՝ զավեշտականն այն է, որ դաշինքի «մեծ պոլիտիկները» ելույթներ էին ունենում՝ Ամերիկայի դրոշի կողքին կանգնած: Եթե հայկական ընկերության սրահում են, լսարանն էլ հայեր են, թեման էլ Հայաստանն է, ապա ինչո՞ւ են հպարտ ու ձիգ կանգնել ԱՄՆ դրոշի կողքին: Զարմանում ես՝ սրանց ճամպրուկում մի Եռագույն դրոշի տեղ չգտնվե՞ց, տանեին, ու ՀՀ դրոշի կողքին արտասանեին իրենց ճառերը: Բայց չէ՜, ախր, իրենք շա՜տ «արևմտամետ» են ու ԱՄՆ դրոշն իրենց սրտի մեջ է: Ինչևէ:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքը լսում ես ու մտածում՝ խե՜ղճ երկիր, բա էս օրին պետք է լինես, էլի, որ այսպիսի մեկը պատահմունքով մի 5 ամիս վարչապետ է աշխատել: Ու 17 տարի էդ մասին է խոսում: Լոսի հայությունը իսկի չի էլ իմացել, որ ինքը երբևէ պաշտոնավարել է, բայց ողջ ելույթի ընթացքում բազմիցս շեշտեց այդ մասին: Ինչպես նաև «քոքեց» հակառուսական մուղամը: Արամ Զավենիչի աչքին բոլորն այստեղ «ճշտվում» են Մոսկվայի հետ, բոլոր ուժերի թիկունքում Մոսկվա է տեսնում, այդ թվում ՀՀ պաշտպանության նախկին նախարարի (լրիվ «ընկնավորել» է Մոսկվայից):
Արամ Զավենիչը վստահ պնդում է, թե Հայաստանում միակ ընդդիմադիր ուժը իրենց դաշինքն է, իսկ մնացած ուժերին Սերժ Սարգսյանն է «բուծել»: Այնպես, որ «Լոս-Անժելես» ջան, դու սրտով, որ քվերակես մեր օգտին, էդ ձայները կհասնեն մեզ: Կոչ արեց Զավենիչը ու նաև հայտարարեց. «Չեմ ասում զանգեք Հայաստանի ձեր բարեկամներին, որ մեզ քվեարկեն»: Բա, այդքան «խելոք» է, հո չի՞ ասում զանգեք, ուղղակի, ասում է՝ զանգեք ձերոնց ու ասեք, որ մեր դաշինքին ձայն տան:
Ահագին խնդալու էր: Ամեն ինչ տեսել էինք, բայց Լոսում նախընտրական «գաստրոլների» մեկնած «իսկական ընդդիմադիրների» չէինք տեսել:
«Ընդդիմադիրների» «գաստրոլները» Լոսում

Կիմա Եղիազարյան