Աշխարհ

02.02.2017 12:25


Թուրք դատապարտյալներին արգելվել է «Ակօս» պարբերականի տրամադրումը

Թուրք դատապարտյալներին արգելվել է «Ակօս» պարբերականի տրամադրումը

Թուրքիայի որոշ կալանավայրերի դատապարտվածներին արգելվել է տրամադրել մի շարք թերթեր, այդ թվում՝ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» պարբերականը:

Այս մասին հայտնում է «Ակօս»-ը՝ Իզմիրի բանտի մի կալանավորից ստացած նամակը վկայակոչելով։

Կալանավորը պատմել է, որ դեկտեմբերից չի կարողացել ստանալ պարբերականի համարները: Նշվում է, որ Թուրքիայի Արդարադատության նախարարության կարգադրությամբ՝ արգելվել է դատապարտյալներին տեսակցողների միջոցով կամ փոստով պարբերականներ ու գրքեր տալ: Կարգադրության հիմնավորումն այն է, թե դրանց միջոցով դատապարտյալները կարող են «հանցախմբի կողմից ուղարկված ուղերձներ» ստանալ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը