Քաղաքական

01.02.2017 21:48


Ռ․Միլզ․ «Ընտրություններն էապես ազատ ու արդար կլինեն, եթե կառավարությունը դրսևորի քաղաքական կամք»

Ռ․Միլզ․ «Ընտրություններն էապես ազատ ու արդար կլինեն, եթե կառավարությունը դրսևորի քաղաքական կամք»

Այսօր իր ելույթում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն անդրադառնալով առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ասել է, որ դրանք էապես ազատ ու արդար կլինեն, եթե կառավարությունը դրսևորի քաղաքական կամք և երբ ըննդիմությունը և քաղհասարակությունը երաշխավորեն այդ գործընթացը:

«Ազատ և արդար ընտրությունների համար կառավարությունը պետք է նաև այնպիսի մթնոլորտ ստեղծի, որտեղ լրատվամիջոցները և քաղաքացիական հասարակությունն ազատ են և առանց սահմանափակումների: Մենք լսում ենք լրատվամիջոցների և քաղհասարակության վրա ճնշումները մեծացնելու մասին ակնարկներ, որոնք, կարծեք թե, ուղղված են ազատ արտահայտվելու իրավունքի սահամնափակմանը և ընտրություններին ընդառաջ լրատվամիջոցներում քննադատական կարծիքները մեղմելուն: Եթե դա այդպես է, ապա այն շատ մեծ անհանգստության առիթ է տալիս և կարող է խաթարել մամուլի ազատության մասով Հայաստանի ցուցանիշը»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ԱՄՆ դեսպանատունն ուշադրությամբ կհետևի առաջիկա գործընթացներին։

Դեսպանն անդրադարձ է կատարել նաև անցած տարվա հուլիսյան դեպքերին․

«Մեզ համար շատ մտահոգիչ էին հուլիսի 20-30-ին անզեն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման մասին վստահելի հաղորդումները: Թեպետ այդ օրվա գործողությունների համար որոշ ոստիկաններ պատժվել են, սակայն ավելին կարող էր արվել և պետք է արվեր: Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը լուրջ հանցագործություններ են եղել և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Նաև մտահոգիչ է համարել նախնական կալանքի օգտագործումը՝ ավելացնելով․

«ԱՄՆ-ի իրավական համակարգում այն ևս օգտագործվում է, բայց այն պետք է իրագործվի ծայրահեղ դեպքերում: Նախնական կալաքը պետք է ամուր և լիովին թափանցիկ իրավական հիմնավորում ունենա: Այն երբեք չպետք է գործածվի որպես ազատ խոսքի ու հանրահավաքների ազատության իրավունքի իրացումից քաղաքացիներին հետ պահելու պատժիչ գործիք»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը