«Ազատության» լրագրողի ոչ ճիշտ ձևակերպած հարցը հանգեցրեց Արմեն Աշոտյանի ոչ ճիշտ պատասխանին
Սեյրան Օհանյանը օրեր առաջ ասել էր. «Մենք պետք է հասկանանք հասարակ եւ կարեւոր մի բան՝ եթե մենք չկարողանանք փոխել այսօրվա այս արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով, ընտրությունների միջոցով, ապա վաղը մենք կկանգնենք հեղաշրջումների կամ էլ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ»: Աշոտյանն ասում է, թե Սեյրան Օհանյանը շանտաժ է անում՝ լսելով լրագրողի հարցը, թե Սեյրան Օհանյանը վստահ է, որ եթե այս արատավոր համակարգը չփոխվի, եթե այս իշխանություններն ընտրությունների միջոցով չհեռանան, ապա անխուսափելի են դառնալու արյունոտ հեղափոխությունները, հեղափոխական ցնցումները: Պարզ է, որ հարցը ճիշտ ձեւակերպում չի ստացել: Այսուհանդերձ, շեշտենք, որ Սեյրան Օհանյանի խոսքը ծնվել է բացառապես մտահոգությունից: Նա կարեւորում է խաղաղ, սահմանադրական ճանապարհով փոփոխությունների իրականացումը: Որպես վտանգ՝ Օհանյանը նշում է հնարավոր արյունալի ցնցումների մասին: Ինչի՞ վրա եք զարմանում: Չե՞ք տեսել նման վտանգ ընդամենը կես տարի առաջ: Մի՞թե ՊՊԾ-ի միջադեպը, որ կաթվածահար էր արել ամբողջ երկիրը, դա չէր հուշում: Հայաստանում առաջադեմ ուժերի, մարդկանց խնդիրն է փոփոխություններն իրականացնել բացառապես ընտրական գործընթացներով: Եթե ավելի խոր քննարկվի խնդիրը, ապա մարտի 1-ն իրականում ընտրական համակարգի չկայացածության եւ ընտրությունների նկատմամբ հանրության ունեցած անվստահության հետեւանքն էր: Սեյրան Օհանյանը մի պարզ ճշմարտություն է ասում, որ եթե այս արատավոր համակարգը չփոխվի, ապա Հայաստանին կսպառնա կա՛մ նոր «մարտի 1», կա՛մ «ՊՊԾ գնդի» նոր գրավում: Օհանյանն իր ելույթում հատուկ ընդգծում է, որ դրանք կործանարար հետեւանքներ կունենան Հայաստանի համար: Ըստ էության, այս թեզով ամեն ինչ ասված է: Իսկ թե ինչ է տեսնում այս ամենի արդյունքում Արմեն Աշոտյանը, իր խնդիրն է: Այո՛, Աշոտյանը ճիշտ է՝ Հայաստանն իրեն նոր «մարտի 1» չպետք է թույլ տա, բայց դրա համար ընդամենը պետք է փոփոխություններ իրականացնել, արատավոր համակարգը փոխել բացառապես ընտրությունների միջոցով եւ ոչ թե կեղծել ընտրությունների արդյունքները, արատավոր ընտրական գործընթաց անցկացնել ու հետո հայտարարել, թե չպետք է նոր «մարտի 1» թույլ տալ:
«Ազատության» լրագրողի ոչ ճիշտ ձևակերպած հարցը հանգեցրեց Արմեն Աշոտյանի ոչ ճիշտ պատասխանին
Սեյրան Օհանյանը օրեր առաջ ասել էր. «Մենք պետք է հասկանանք հասարակ եւ կարեւոր մի բան՝ եթե մենք չկարողանանք փոխել այսօրվա այս արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով, ընտրությունների միջոցով, ապա վաղը մենք կկանգնենք հեղաշրջումների կամ էլ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ»:
Աշոտյանն ասում է, թե Սեյրան Օհանյանը շանտաժ է անում՝ լսելով լրագրողի հարցը, թե Սեյրան Օհանյանը վստահ է, որ եթե այս արատավոր համակարգը չփոխվի, եթե այս իշխանություններն ընտրությունների միջոցով չհեռանան, ապա անխուսափելի են դառնալու արյունոտ հեղափոխությունները, հեղափոխական ցնցումները:
Պարզ է, որ հարցը ճիշտ ձեւակերպում չի ստացել: Այսուհանդերձ, շեշտենք, որ Սեյրան Օհանյանի խոսքը ծնվել է բացառապես մտահոգությունից: Նա կարեւորում է խաղաղ, սահմանադրական ճանապարհով փոփոխությունների իրականացումը: Որպես վտանգ՝ Օհանյանը նշում է հնարավոր արյունալի ցնցումների մասին: Ինչի՞ վրա եք զարմանում: Չե՞ք տեսել նման վտանգ ընդամենը կես տարի առաջ: Մի՞թե ՊՊԾ-ի միջադեպը, որ կաթվածահար էր արել ամբողջ երկիրը, դա չէր հուշում:
Հայաստանում առաջադեմ ուժերի, մարդկանց խնդիրն է փոփոխություններն իրականացնել բացառապես ընտրական գործընթացներով: Եթե ավելի խոր քննարկվի խնդիրը, ապա մարտի 1-ն իրականում ընտրական համակարգի չկայացածության եւ ընտրությունների նկատմամբ հանրության ունեցած անվստահության հետեւանքն էր:
Սեյրան Օհանյանը մի պարզ ճշմարտություն է ասում, որ եթե այս արատավոր համակարգը չփոխվի, ապա Հայաստանին կսպառնա կա՛մ նոր «մարտի 1», կա՛մ «ՊՊԾ գնդի» նոր գրավում: Օհանյանն իր ելույթում հատուկ ընդգծում է, որ դրանք կործանարար հետեւանքներ կունենան Հայաստանի համար: Ըստ էության, այս թեզով ամեն ինչ ասված է: Իսկ թե ինչ է տեսնում այս ամենի արդյունքում Արմեն Աշոտյանը, իր խնդիրն է: Այո՛, Աշոտյանը ճիշտ է՝ Հայաստանն իրեն նոր «մարտի 1» չպետք է թույլ տա, բայց դրա համար ընդամենը պետք է փոփոխություններ իրականացնել, արատավոր համակարգը փոխել բացառապես ընտրությունների միջոցով եւ ոչ թե կեղծել ընտրությունների արդյունքները, արատավոր ընտրական գործընթաց անցկացնել ու հետո հայտարարել, թե չպետք է նոր «մարտի 1» թույլ տալ:
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության անդամ
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից