Պյոտր Սվիտալսկի. «Քաղաքականությունը չպետք է ծառայեցվի բիզնեսին»
–ԵՄ-ն իր աջակցությունն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը՝ պայքարելու կոռուպցիայի դեմ,–այս մասին փետրվարի 1–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` ազդարարելով «Կանգնեցնե՛նք կոռուպցիան» տեղեկատվական արշավի մասին:
–Արշավի նպատակը հանրության տեղեկացվածությունն է՝ չհանդուրժելու կաշառակերությունը: Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ԵՄ-ն պատրաստ է ներդնել ֆինանսներ և ջանքեր,-ասել է Սվիտալսկին՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի Հայաստանն ավելի բարենպաստ հորիզոնականներ կզբաղեցնի «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության կողմից հրապարակված կոռուպցիայի ցուցանիշների սանդղակում։
Պյոտր Սվիտալսկին հատկապես մեծ ուշադրություն է դարձրել բիզնեսի և քաղաքականության տարանջատման գործընթացին։
–Հայաստանը կշահի կոռուպցիայի դեմ պայքարում, եթե տարանջատի բիզնեսն ու քաղաքականությունը: Քաղաքականությունը չպետք է ծառայեցվի բիզնեսին, և հակառակը՝ գործարարները չպետք է մուտք գործեն քաղաքականություն,–ասել է դեսպանը։

7or.am