Նազարբաևը ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված նոր նախաձեռնություններ կյանքի կկոչի
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված նոր նախաձեռնություններ կյանքի կկոչի։ «haqqin.az»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել երկրի խորհրդարանի պատգամավոր Ահան Բիժանովը։
«Ղազախստանը մտադիր է ուժեղացնել որպես միջնորդ իր գործունեությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Գոյություն ունեցող խնդիրները հուզում են Աստանային և նեղացնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների դաշտը: Ադրբեջանը մեր եղբայրական երկիրն է, Հայաստանի հետ էլ մենք ինտեգրացիոն նախագծերի շրջանակներում գործընկերներ ենք համարվում, ուստի Ղազախստանը կփորձի օգնել ԼՂ հակամարտության կարգավորմանը»,- ասել է Բիժանովը:

7or.am