Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանի ճանապարհն անցնում է Լիսկայի բակով
Անխուսափելի վախճանի գնացող համակարգը հոգեվարքի անթաքույց նշաններ է ցույց տալիս: Լիսկաների ու նեմեցների ընտրական «սխրանքների» արդյունքում հաստատված և դրանց նմաններին պարտք մնացած «էլիտան», պետական իշխանության գործառույթներն անտեսելով, զբաղված է ընդամենը համակարգային փտախտը կոծկելու անհեռանկար գործով։
Սեփական բակում, սեփական օբյեկտում, կիսասեփականաշնորհված քաղաքական սառնասրտորեն կրակելու, գազանաբար ծեծելու, լկտիաբար գռփելու «իրավունքը» նրանք ստացել են ցանկացած ժամանակ անհրաժեշտ տոկոսը խփելու բարձր վարպետության, աղքատության մեջ գտնվող ժողովրդի քվեն մանրադրամ դարձնելու ունակության, ատկատն ու «օբշյակի» փողը ժամանակին տեղ հասցվելու պարտաճանաչության, «ճշտի» շրջանակները միայն անմնացորդ «հավատարմությամբ» ուրվագծելու և առյուծակերպ իրենց «ես»-ը ցանկացած «նշմարի» դեպքում վախվորած փիսիկ դարձնելու պատրաստակամության համար։
«Տղերքի» «գուլյատի» դարպասներն ու սահմանները բազմիցս նշված, իսկ հիմա արդեն անթաքույց բարձրաձայնված են։ Զարմանալի ոչինչ չկա, թե ինչպես և ինչու են լիսկաներն ու նեմեցները, լֆիկներն ու թոխմախները կրակում ու սպանում, քանդում ու ծնոտ պոկում, երբ երկրի բարձրագույն ամբիոնից առանց ամոթի «տռաս են հասնում» ՀՀ ԱԺ պատգամավորին, երբ ցանկացած քննադատական փաստ անվանվում է հերյուրանք, երբ անարդարության մեջ խեղդվող ժողովրդին անամոթաբար «տեղեկացնում են», թե «Հայաստանի օդում ավելացել է արդարության «չափաքանակը», և վերջապես, երբ բացեիբաց հայտարարվում է, որ որևէ այլ բանի պետք չէ սպասել՝ «կա՛մ պետք է համակերպվել, կա՛մ ճանապարհները բաց են…»։ Այս ամբողջ տրագիկոմեդիայի որպես վերջաբան և անփոփոխելիության կնիք` թանկացումների ու անարդարության, աղքատության ու հուսահատության, գործազրկության ու անպատժելիության գաղջ մթնոլորտից փախչող և դեռ երկրում մնացած, բայց օրնիբուն արտագաղթի մասին մտածող ժողովրդի երեսին շպրտվում է` «ա՛յ անշնորհակալներ ու անարժաններ, բա դուք խաբար ե՞ք, որ մենք աշխարհի լավագույն տնտեսական ցուցանիշն ունեցող երկրների շարքերում ենք»։
Ողջամտությունն ու նույնիսկ կարճ հիշողությունը պետք է որ սթափեցնեին «բեսպրեդելի» մեջ թաղված թայֆային, որպեսզի հիշեին ոչ վաղ անցյալի դեպքերը, երբ իսկապես համաժողովրդական աջակցութունը վայելող, բայց մեծամտությունից ու ինքնասիրահարվածությունից խումհարի մեջ ընկած ԼՏՊ-ն ինչպիսի անփառունակ քաղաքական վախճան ունեցավ, երբ իրեն հատուկ լկտիությամբ հայտարարում էր, թե ինքը «84 տոկոս ձայն է հավաքել և անում է՝ ինչ որ ուզում է»։ Դրան հաջորդած ողջ ժամանակահատվածը վերածվեց «մեր դեմ խաղ չկա»-ի իրագործմանը, որի վերջաբանն այդ նեխած թայֆայի ինքնախժռումն ու կործանումը եղան։ Այսօրվա «բեսպրեբելոտ» թայֆան, որը հիմնականում հենց վերջիններիս ժամանակ ծնունդ առած, իսկ հետագայում առնետավազքի բացառիկ վարպետությամբ այսօրվա թիմում հայտնվածներն են, նույնիսկ այդ 84 տոկոսը չի ստացել: «Պրագմատիկ» դատողությամբ և նախորդների փորձն ու պատգամները սերտելով՝ սրանք հասկացել են, որ տոկոսներ ՍՏԱՆԱԼՆ անիմաստ «ֆիքստուլություն» և նաև անիրականանալի երազ է, ու իրենց դեպքում «նաղդը» տոկոսները ԽՓԵԼՆ է։ Սակայն մի՞թե որևէ խելացի ու ողջամիտ մեկը չի հասկանում, որ ԽՓԱԾ տոկոսները մարսելու համար պետք է խուսափել «մեր դեմ խաղ չկա»-ի անհեռանկար ու վտանգավոր գծից։ Դրա շարունակությունն իրար ներսից խժռելն ու ինքնաոչնչացումն է։ Անհաշիվ թալանի, անպատիժ արյան, անթաքույց լպիրշության համն առած պիտբուլների ոհմակը վաղ թե ուշ կորցնում է իրականութան զգացողությունը և սկսում հոշոտել հենց ոհմակի ներսում՝ խտրականություն չդնելով առաջնորդների և մյուսների միջև։
Առաջին հայացքից գուցեև նախընտրելի լիներ դեպքերի նման զարգացումը: Կհոշոտեին իրար, և դրանից կշահեր միայն հանրությունը։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ ներքին այդ խժռոցի արդյունքում գտնվում են ավելի «կենսունակները», ովքեր հետո տիրոջ իրավունքով տիրանում են ոհմակի ժառանգությանն ու է´լ ավելի են կատարելագործում ամենաթողության ու անպատժելիության գործիքները։
Իսկ հանրությունն էլ, տարված լինելով թայֆայի ներսում եղած գզվռտոցի «թամաշայով», կորցնում է գգոնությունն ու անհիմն հույսեր կապում խժռոցից մազապուրծ «կենսունակների» տված սին խոստումների հետ։
Իրականում սրանք բոլորն էլ մի «սանրի կտավ» են։ Ուրեմն, անհրաժեշտ է բոլորովին նոր սանր, որպեսզի փոխվի նաև կտավն, ու հույս լինի կասեցնելու արտագաղթը։
Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանի ճանապարհն անցնում է Լիսկայի բակով
Անխուսափելի վախճանի գնացող համակարգը հոգեվարքի անթաքույց նշաններ է ցույց տալիս: Լիսկաների ու նեմեցների ընտրական «սխրանքների» արդյունքում հաստատված և դրանց նմաններին պարտք մնացած «էլիտան», պետական իշխանության գործառույթներն անտեսելով, զբաղված է ընդամենը համակարգային փտախտը կոծկելու անհեռանկար գործով։
Սեփական բակում, սեփական օբյեկտում, կիսասեփականաշնորհված քաղաքական սառնասրտորեն կրակելու, գազանաբար ծեծելու, լկտիաբար գռփելու «իրավունքը» նրանք ստացել են ցանկացած ժամանակ անհրաժեշտ տոկոսը խփելու բարձր վարպետության, աղքատության մեջ գտնվող ժողովրդի քվեն մանրադրամ դարձնելու ունակության, ատկատն ու «օբշյակի» փողը ժամանակին տեղ հասցվելու պարտաճանաչության, «ճշտի» շրջանակները միայն անմնացորդ «հավատարմությամբ» ուրվագծելու և առյուծակերպ իրենց «ես»-ը ցանկացած «նշմարի» դեպքում վախվորած փիսիկ դարձնելու պատրաստակամության համար։
«Տղերքի» «գուլյատի» դարպասներն ու սահմանները բազմիցս նշված, իսկ հիմա արդեն անթաքույց բարձրաձայնված են։ Զարմանալի ոչինչ չկա, թե ինչպես և ինչու են լիսկաներն ու նեմեցները, լֆիկներն ու թոխմախները կրակում ու սպանում, քանդում ու ծնոտ պոկում, երբ երկրի բարձրագույն ամբիոնից առանց ամոթի «տռաս են հասնում» ՀՀ ԱԺ պատգամավորին, երբ ցանկացած քննադատական փաստ անվանվում է հերյուրանք, երբ անարդարության մեջ խեղդվող ժողովրդին անամոթաբար «տեղեկացնում են», թե «Հայաստանի օդում ավելացել է արդարության «չափաքանակը», և վերջապես, երբ բացեիբաց հայտարարվում է, որ որևէ այլ բանի պետք չէ սպասել՝ «կա՛մ պետք է համակերպվել, կա՛մ ճանապարհները բաց են…»։ Այս ամբողջ տրագիկոմեդիայի որպես վերջաբան և անփոփոխելիության կնիք` թանկացումների ու անարդարության, աղքատության ու հուսահատության, գործազրկության ու անպատժելիության գաղջ մթնոլորտից փախչող և դեռ երկրում մնացած, բայց օրնիբուն արտագաղթի մասին մտածող ժողովրդի երեսին շպրտվում է` «ա՛յ անշնորհակալներ ու անարժաններ, բա դուք խաբար ե՞ք, որ մենք աշխարհի լավագույն տնտեսական ցուցանիշն ունեցող երկրների շարքերում ենք»։
Ողջամտությունն ու նույնիսկ կարճ հիշողությունը պետք է որ սթափեցնեին «բեսպրեդելի» մեջ թաղված թայֆային, որպեսզի հիշեին ոչ վաղ անցյալի դեպքերը, երբ իսկապես համաժողովրդական աջակցութունը վայելող, բայց մեծամտությունից ու ինքնասիրահարվածությունից խումհարի մեջ ընկած ԼՏՊ-ն ինչպիսի անփառունակ քաղաքական վախճան ունեցավ, երբ իրեն հատուկ լկտիությամբ հայտարարում էր, թե ինքը «84 տոկոս ձայն է հավաքել և անում է՝ ինչ որ ուզում է»։ Դրան հաջորդած ողջ ժամանակահատվածը վերածվեց «մեր դեմ խաղ չկա»-ի իրագործմանը, որի վերջաբանն այդ նեխած թայֆայի ինքնախժռումն ու կործանումը եղան։
Այսօրվա «բեսպրեբելոտ» թայֆան, որը հիմնականում հենց վերջիններիս ժամանակ ծնունդ առած, իսկ հետագայում առնետավազքի բացառիկ վարպետությամբ այսօրվա թիմում հայտնվածներն են, նույնիսկ այդ 84 տոկոսը չի ստացել: «Պրագմատիկ» դատողությամբ և նախորդների փորձն ու պատգամները սերտելով՝ սրանք հասկացել են, որ տոկոսներ ՍՏԱՆԱԼՆ անիմաստ «ֆիքստուլություն» և նաև անիրականանալի երազ է, ու իրենց դեպքում «նաղդը» տոկոսները ԽՓԵԼՆ է։ Սակայն մի՞թե որևէ խելացի ու ողջամիտ մեկը չի հասկանում, որ ԽՓԱԾ տոկոսները մարսելու համար պետք է խուսափել «մեր դեմ խաղ չկա»-ի անհեռանկար ու վտանգավոր գծից։ Դրա շարունակությունն իրար ներսից խժռելն ու ինքնաոչնչացումն է։ Անհաշիվ թալանի, անպատիժ արյան, անթաքույց լպիրշության համն առած պիտբուլների ոհմակը վաղ թե ուշ կորցնում է իրականութան զգացողությունը և սկսում հոշոտել հենց ոհմակի ներսում՝ խտրականություն չդնելով առաջնորդների և մյուսների միջև։
Առաջին հայացքից գուցեև նախընտրելի լիներ դեպքերի նման զարգացումը: Կհոշոտեին իրար, և դրանից կշահեր միայն հանրությունը։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ ներքին այդ խժռոցի արդյունքում գտնվում են ավելի «կենսունակները», ովքեր հետո տիրոջ իրավունքով տիրանում են ոհմակի ժառանգությանն ու է´լ ավելի են կատարելագործում ամենաթողության ու անպատժելիության գործիքները։
Իսկ հանրությունն էլ, տարված լինելով թայֆայի ներսում եղած գզվռտոցի «թամաշայով», կորցնում է գգոնությունն ու անհիմն հույսեր կապում խժռոցից մազապուրծ «կենսունակների» տված սին խոստումների հետ։
Իրականում սրանք բոլորն էլ մի «սանրի կտավ» են։ Ուրեմն, անհրաժեշտ է բոլորովին նոր սանր, որպեսզի փոխվի նաև կտավն, ու հույս լինի կասեցնելու արտագաղթը։
Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից