Ռեյտինգային քվեարկություն… Իրականում ինչ կստացվի Սերժ Սարգսյանի հորինած այս նորամուծությունից՝ ցույց կտան առաջիկա զարգացումները, բայց մոտավոր պատկերը հետևյալն է՝ ռեյտինգային քվեարկությունը բերելու է խառնաշփոթ, իրար «միս ուտելու», իրար տակ փորելու պրոցեսներ, ինչը մեր երկրին հե՜չ պետք չէ: Հիմա ո՞վ է ընդգրկվելու համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում, ո՞վ է դուրս մնալու, սա է խնդիրը: Մենք գիտենք, որ ընտրողը պետք է ձայն տա նախ տվյալ կուսակցությանը, ապա այդ կուսակցության անհատ ներկայացուցչին, որը բավարար ձայներ հավաքելու դեպքում ռեյտինգայինով կանցնի խորհրդարան, իսկ քանի որ յուրաքանչյուր ընտրատարածքում ռեյտինգայինով յուրաքանչյուր կուսակցություն 5-10 թեկնածու կարող է ներկայացնել, ապա պատկերն էլ ավելի է ուրվագծվում: Պատկերացնում եք՝ բոլորը պետք է «վիզ դնեն» նախ հարազատ կուսակցության համար, իսկ նրանցից «ով ավելի շատ աշխատի՝ նա կուտի» սկզբունքով կանցնի խորհրդարան, իսկ նրանք, ովքեր անհաջողության կմատնվեն, չեն լինի ռեյտինգային ցուցակում, ամեն դեպքում ձայներ կբերեն կուսակցության համար և ցտեսություն կասեն կուսակցությանը: Այսինքն, Սերժ Սարգսյանը բոլոր փողատերերի և կեղծիքներ կազմակերպող տեղական իշխանիկների ախորժակն է շարժում: Եվ խցկվելով ռեյտինգային քվեարկության ցուցակ՝ նրանք կպայքարեն իրար դեմ, «վիզ կդնեն», որ ռեյտինգային ցուցակում հայտնվեն և մանդատ ունենան: Դե, ինչ ասեմ՝ բարի գալուստ մականունավորների ու նրանց անվան տակ ման եկող թաղային խուժանների նախընտրական փուլ: Սա էլ քո ռեյտինգային ընտրությունների ողջ հմայքը:
Ռեյտինգային քվեարկությունը խառնաշփոթ է բերելու
Ռեյտինգային քվեարկություն… Իրականում ինչ կստացվի Սերժ Սարգսյանի հորինած այս նորամուծությունից՝ ցույց կտան առաջիկա զարգացումները, բայց մոտավոր պատկերը հետևյալն է՝ ռեյտինգային քվեարկությունը բերելու է խառնաշփոթ, իրար «միս ուտելու», իրար տակ փորելու պրոցեսներ, ինչը մեր երկրին հե՜չ պետք չէ:
Հիմա ո՞վ է ընդգրկվելու համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում, ո՞վ է դուրս մնալու, սա է խնդիրը:
Մենք գիտենք, որ ընտրողը պետք է ձայն տա նախ տվյալ կուսակցությանը, ապա այդ կուսակցության անհատ ներկայացուցչին, որը բավարար ձայներ հավաքելու դեպքում ռեյտինգայինով կանցնի խորհրդարան, իսկ քանի որ յուրաքանչյուր ընտրատարածքում ռեյտինգայինով յուրաքանչյուր կուսակցություն 5-10 թեկնածու կարող է ներկայացնել, ապա պատկերն էլ ավելի է ուրվագծվում:
Պատկերացնում եք՝ բոլորը պետք է «վիզ դնեն» նախ հարազատ կուսակցության համար, իսկ նրանցից «ով ավելի շատ աշխատի՝ նա կուտի» սկզբունքով կանցնի խորհրդարան, իսկ նրանք, ովքեր անհաջողության կմատնվեն, չեն լինի ռեյտինգային ցուցակում, ամեն դեպքում ձայներ կբերեն կուսակցության համար և ցտեսություն կասեն կուսակցությանը:
Այսինքն, Սերժ Սարգսյանը բոլոր փողատերերի և կեղծիքներ կազմակերպող տեղական իշխանիկների ախորժակն է շարժում: Եվ խցկվելով ռեյտինգային քվեարկության ցուցակ՝ նրանք կպայքարեն իրար դեմ, «վիզ կդնեն», որ ռեյտինգային ցուցակում հայտնվեն և մանդատ ունենան: Դե, ինչ ասեմ՝ բարի գալուստ մականունավորների ու նրանց անվան տակ ման եկող թաղային խուժանների նախընտրական փուլ: Սա էլ քո ռեյտինգային ընտրությունների ողջ հմայքը:
Գուրգեն Ամիրխանյանի ֆեյսբուքյան էջից