ՀՀ–ի համար այսօր հույժ կարևոր է Վերին Լարսից բացի՝ այլ ճանապարհ ունենալը
Հայաստանի համար այսօր հույժ կարևոր խնդիր է Վերին Լարսից բացի՝ այլ ճանապարհ ունենալը՝ որպես ԵԱՏՄ երկրների հետ կապող ուղի։ Այս համատեքստում հիմնականում քննարկվում է երկու ճանապարհի հնարավորություն՝ Աբխազիայով և Հարավային Օսիայով։ Սակայն երկուսն էլ իրատեսական չեն, քանի դեռ Վրաստանի համար վերջիններիս կարգավիճակի հարցը բաց է մնում։ Բայց կա երրորդ այլընտրանք, որի մասին գրեթե չի խոսվում։ Դա Ավարո-Կախեթի ճանապարհն է, որը Թբիլիսին կապում է Դաղստանի հետ, և այդ ճանապարհից անհրաժեշտ է կառուցել ընդամենը 83 կմ հատվածը, ինչի արդյունքում այն կդառնա հայկական բեռների՝ դեպի ԵԱՏՄ երկրներ տեղափոխման համար բավականին հարմարավետ ուղի։ Դեռևս 150 տարի առաջ մտահղացած և այդպես էլ կյանքի չկոչված նախագծի մասին ավելի լուրջ խոսվել է միայն 2-3 տարի առաջ՝ դաղստանցիների նախաձեռնությամբ, սակայն հանդիպել է վրացական որոշ շրջանակների բուռն դիմադրությանը՝ ռուսական կողմից վտանգ տեսնելու հեռանկարով պայմանավորված։ Սակայն հիմա այլ իրավիճակ է։ Քանի որ Ավարո-Կախեթի ճանապարհով կարող են տեխափոխվել նաև իրանական բեռները, ուստի Հայաստանը պետք է փորձի Իրանին ևս ներգրավել, և օգտվելով վրաց-ռուսական հարաբերությունների որոշակի ջերմացումից՝ անհրաժեշտ է միասին ակտիվորեն աշխատել Վրաստանի հետ այս կարևոր նախագիծը կյանքի կոչելու համար։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից