Տնտեսական

01.02.2017 16:10


2016թ. նվազել է և՛ ամուսնությունների, և՛ ծնելիության ցուցանիշը

2016թ. նվազել է և՛ ամուսնությունների, և՛ ծնելիության ցուցանիշը

–2016թ. գրանցվել է 40,638 ծնունդ, ինչը 2,7%-ով ավելի քիչ է նախորդ տարվա համեմատ: Աղջիկ-տղա հարաբերակցությունը, նախնական ցուցանիշներով, կազմել է 112 տղա՝ 100 աղջկա հաշվով,– այս մասին փետրվարի 1–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

Նրա խոսքով՝ բացի կենդանի ծնունդներից՝ արձանագրվել է նաև 688 մեռելածնության դեպք, որոնք 2015 թ. հետ համեմատ՝ նվազել են գրեթե 14%–ով։

Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա 2016թ. գրանցվել է 28, 129 մահվան դեպք, սակայն ծնունդները 12,509-ով ավելի շատ են եղել։

–Ծնելիության ամենաշատ դեպքերն արձանագրվել են Երևանում, Արարատի մարզում, Կոտայքի և Շիրակի մարզերում, իսկ ցածր ցուցանիշ է գրանցվել Սյունիքի մարզում: Մահացության դեպքերը ամենաշատը եղել են Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում, իսկ ամենացածր ցուցանիշը Գեղարքունիքի մարզում է գրանցվել,–մանրամասնել է Կարինե Կույումջյանը։

Խոսելով ամուսնությունների թվից՝ նա ասել է, որ 2016թ. արձանագրվել են 16,294 ամուսնություն և 3,648 ամուսնալուծություն, ինչը 0,6%–ով ավելի քիչ է նախորդ տարվա համեմատ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը