Քաղաքական

01.02.2017 14:15


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկում են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հարցը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկում են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հարցը

–Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ գործընկերների հետ քննարկում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հարցը,– «Trend»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։

Նա նշել է, որ համանախագահների հետ որոշում են նաև երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման համար ամենից նպատակահարմար ժամանակը:

Ամերիկացի համանախագահը հավելել է՝ անհամբերությամբ սպասում է Հայաստան և Ադրբեջան այցելելու հնարավորությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը