Հանրապետականների՝ ձայն փախցնելու արշավի մեկնարկը տրված է: Պարզվում է՝ ՀՀԿ-ական կանայք սկսել են դռնեդուռ ընկնել՝ առաջարկելով աշխատել կուսակցությունում՝ որպես շենքերից ձայն հավաքողներ: Նման առաջարկով նաև ինձ դիմեցին՝ բանից անտեղյակ, թե ես ինչպես դրան կարձագանքեմ, ինչպես կզարգացնեմ այս թեման: Բայց մինչև բորբոքվելը փորձեցի ինֆորմացիա հավաքել, թե ինչ է ներկայացնում այս «փառահեղ» առաջարկը:
Ասում է՝ «ի՞նչ անենք, մեկ է՝ անցնելու են, դու էլ այս քանի ամիսը փող կաշխատես»:
Պետք է ընդամենը դռնեդուռ ընկնել, մարդկանցից հարցնել՝ ում են ընտրելու, թերևս դրական պատասխան չստանալու դեպքում այդ ընտանիքը «սև» ցուցակում կհայտնվի իրենց համայնքում: Հարցրեցի՝ ինչքան գումարի մասին է, կինն ասաց. «Այս տարի չգիտենք՝ ինչքան կտան, դեռ չեն ասել, բայց անցած տարիներին 30.000 դրամ են տվել»:
Հիմա մեղադրե՞լ այս մարդկանց, թե՞ լացել նրանց թշվառության վրա, չգիտեմ՝ որն է ճիշտ: «Մեկ է՝ նրանք անցնելու են» այս հիվանդագին մտածելակերպը տարիներ շարունակ կա ու չի վերջանում, ինչն էլ տալիս է իր անցանկալի պտուղները: Մարդիկ չգիտեն անգամ՝ ինչքան գումար են ստանալու, բայց աշխատում են հանուն անարդարության:
Փաստորեն, Սերժ Սարգսյանն այնքան է ծայրահեղացրել այս երկրի ժողովրդի վիճակը, այնքան է կախվածության մեջ գցել նրանց, որ մարդիկ իրենց կծախեն մի քանի գրոշի դիմաց:
Չէ որ դռնեդուռ ընկնելու, ձայն հավաքելու մշակույթը երևան բերեց հենց Սերժ Սարգսյանը, որն, իրոք, արատավոր, անսահման զզվելի երևույթ է, բայց այն տեղի է ունենում հիմա՝ բոլորիս աչքի առաջ:
ՀՀԿ-ական կանայք սկսել են դռնեդուռ ընկնել

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից