Կեղծ և սուտ լուրեր տարածելու հարցում մասնագիտացած և հայտնի հասցեից կառավարվող թերթերից մեկը գրել էր, թե, իբր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ֆինանսական խնդիրներ ունի, և փակում է կուսակցական գրասենյակները։ Իրականությունը ճիշտ հակառակն է, այսինքն՝ թերթը հերթական անգամ ստում է։ Մեր կուսակցությունը, որը հիմնադրման օրվանից անընդհատ կառույցներ է ստեղծել մարզերում և Երևանի վարչական շրջաններում, այս փուլում է՛լ ավելի ինտենսիվ ձևով է ընդլայնում իր կառույցների աշխարհագրությունը։ Եթե օրական երկու–երեք կառույց ստեղծելը համարվում է փակվել, ապա դա արդեն այլ մեկնաբանության տեղիք է տալիս։
Հ.Գ.։ Ի դեպ, երեկ մեր հերթական կառույցներից մեկի «փակումն» էր Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։ Իսկ դրանից երկու օր առաջ «փակվեց» ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցը։ Շեշտենք, որ միայն այդ երկու կառույցների հիմնադրման արդյունքում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանն անդամագրվել է ավելի քան 700 մարդ։
Թերթը հերթական անգամ ստում է
Կեղծ և սուտ լուրեր տարածելու հարցում մասնագիտացած և հայտնի հասցեից կառավարվող թերթերից մեկը գրել էր, թե, իբր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ֆինանսական խնդիրներ ունի, և փակում է կուսակցական գրասենյակները։
Իրականությունը ճիշտ հակառակն է, այսինքն՝ թերթը հերթական անգամ ստում է։
Մեր կուսակցությունը, որը հիմնադրման օրվանից անընդհատ կառույցներ է ստեղծել մարզերում և Երևանի վարչական շրջաններում, այս փուլում է՛լ ավելի ինտենսիվ ձևով է ընդլայնում իր կառույցների աշխարհագրությունը։ Եթե օրական երկու–երեք կառույց ստեղծելը համարվում է փակվել, ապա դա արդեն այլ մեկնաբանության տեղիք է տալիս։
Հ.Գ.։ Ի դեպ, երեկ մեր հերթական կառույցներից մեկի «փակումն» էր Շիրակի մարզի Ախուրյան համայնքում։ Իսկ դրանից երկու օր առաջ «փակվեց» ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցը։
Շեշտենք, որ միայն այդ երկու կառույցների հիմնադրման արդյունքում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանն անդամագրվել է ավելի քան 700 մարդ։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից