Տնտեսական

01.02.2017 11:15


Այսօրվանից ՀՀ բնակչության համար էլեկտրաէներգիայի նոր սակագին է գործում (ինֆոգրաֆիկա)

Այսօրվանից ՀՀ բնակչության համար էլեկտրաէներգիայի նոր սակագին է գործում (ինֆոգրաֆիկա)

Հայաստանի բնակչության համար այսօրվանից՝ փետրվարի 1-ից, էլեկտրաէներգիայի սակագինը նվազում է 1,22 դրամով: Համապատասխան որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի դեկտեմբերի 23-ի նիստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սահմանվել էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները:

Նոր սակագների համաձայն` 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կլինի 33.48 դրամ, գիշերային սակագինը` 29.48 դրամ, 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կկազմի 35.98 դրամ, գիշերային սակագինը՝ 31.98 դրամ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը սահմանվել է 41.98 դրամ, գիշերային սակագինը՝ 31.98 դրամ:

Ինչ վերաբերում է 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողներին (բնակչության զգալի հատվածը), ապա ցերեկային սակագին սահմանվել է 44.98 դրամ` նախկին 46.2-ի դիմաց, գիշերային սակագին` 34.98 դրամ: Սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար էլ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կլինի 40 դրամ, գիշերային սակագինը` 30 դրամ:

Ինֆոգրաֆիկան՝ ըստ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի


Այս խորագրի վերջին նյութերը