Աշխարհ

01.02.2017 10:30


ՄԱԿ ԱԽ-ն սիրիական հակամարտության կողմերին կոչ է արել մասնակցել Ժնևի բանակցություններին

ՄԱԿ ԱԽ-ն սիրիական հակամարտության կողմերին կոչ է արել մասնակցել Ժնևի բանակցություններին

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կոչ է արել սիրիական հակամարտության կողմերին մասնակցել Ժնևում բանակցությունների նոր փուլին, որը նշանակված է փետրվարի 20-ին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ ԱԽ հայտարարությանը հղումով։

«Անվտանգության խորհրդի անդամներն ակնկալում են միջսիրիական բանակցությունների վերսկսում, աջակցում են Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Սթաֆֆան դե Միսթուրային Ժնևում հնարավորինս շուտ բանակցությունների վերսկսման գործում և կոչ են անում սիրիական կողմերին մասնակցել բանակցություններին առանց նախապայմանների»,-ասվում է հայտարարությունում։

Բացի այդ, ՄԱԿ ԱԽ–ն հունվարի 23–24–ին Աստանայում կայացած բանակցությունները կարևոր քայլ է համարել ՄԱԿ–ի հովանու ներքո միջսիրիական երկխոսությունը վերսկսելու առումով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը