Նոր Սահմանադրության գաղափարախոսներն ու քարոզիչները պարբերաբար հայտարարում էին, թե 2017-ի ընտրություններում արդեն կբարձրանա քաղաքական կուսակցությունների դերը, և պայքարը կգնա գաղափարական դաշտում:
Իրականությունն այն է, որ նոր Սահմանադրությունը և Ընտրական նոր օրենսգիրքը ապաքաղաքականացնում են ընտրությունները՝ դրանք վերածելով ցեղախմբային ու քրեական «ռազբորկաների» գործընթացի: Պատահական չէ, որ առաջիկա ընտրություններին առնչվող լրահոսն առավելապես քրեական ամփոփագիր է հիշեցնում: Մենք ամեն օր տեղեկանում ենք, թե որ հանցագործն ում է սկսել հարել, և որ օդիոզ դեմքն ում «ռեյտինգային» ցուցակում է լինելու:
Ինչ վերաբերում է կուսակցությունների դերին, ապա ձևով 100 տոկոս համամասնական, բայց բովանդակությամբ 100 տոկոս մեծամասնական ընտրակարգը գրեթե զրոյացրել է կուսակցությունների և դրանց ծրագրերի դերը:
Այսպես կոչված «ռեյտինգային» քվեարկությունը պարզապես պատերազմական օջախների է վերածել ամբողջ Հայաստանը՝ «Բոլորը բոլորի» դեմ տարբերակով: Ընդ որում՝ այդ պատերազմներն առավելապես «եղբայրասպան» բնույթ են կրում, քանզի «Մեկ օլիգարխի տնտեսության» ձգտող Սերժ Սարգսյանը «յուրայիններին» կռվացնելու մոդել է ներդրել:
Ցավով պետք է նշել, որ ինչպիսի արդյունք էլ լինի խորհրդարանական ընտրություններում, Հայաստանը դրանից դուրս է գալու թուլացած, բզկտված, իսկ հանրությունը՝ ներքին թշնամանքով լցված: Անվտանգության ապահովման սուր խնդիր ունեցող երկրին միայն սա էր պակասում:
«Ռեյտինգային» ական Հայաստանի տակ

Կորյուն Մանուկյան